ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը պահպանում է Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու իրավունքը. Բենեթը նախազգուշացրել է Թեհրանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետն ուրբաթ ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիին։ Բենեթն ընդգծել է միջուկային զենքի արտադրության ոլորտում Իրանի հետագա առաջընթացի վտանգը՝ հայտարարելով, որ երկիրը կեղծ տեղեկություններով ու ստերով մոլորեցնում է միջազգային հանրությանը, գրում է news.israelinfo.co.il։

Նա հասկացրել է, որ Իսրայելը նախընտրում է դիվանագիտական ճանապարհը՝ Իրանին միջուկային զենք ստեղծելու ցանկացած հնարավորությունից զրկելու համար, սակայն նա կպահպանի իրեն պաշտպանելու և Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու իրավունքը՝ դադարեցնելու Թեհրանի միջուկային ծրագիրը։

Բենեթը նաև ընդգծել է գործակալության կողմից Իրանին հստակ ուղերձ հղելու կարևորությունը. ուղերձը հետևյալն է՝ Իսրայելը կպաշտպանի իրեն, եթե միջազգային հանրությունը չկարողանա կանգնեցնել Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակումը:

Հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ այս շաբաթ Իսրայելի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էյալ Հոլտան Վաշինգտոնում իր ամերիկացի գործընկերոջն առաջարկել է, որ եթե Իրանը համաձայնի միջուկային համաձայնագրում իր համար սահմանված պայմաններին, ապա կստանա տնտեսական աջակցություն, սակայն կզրկվի ուրանը մինչև 90% հարստացնելու հնարավորությունից: Այն դեպքում, երբ Իրանը խախտի այս կետը, Իսրայելն ակնկալում է, որ ԱՄՆ-ն անհապաղ լրացուցիչ և ավելի կոշտ պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular