ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության օրակարգը մեզ ուղիղ տանում է Ադրբեջանին բռնակցելուն. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հանդիպումը կարևոր էր այն առումով, որ վերջին տարիներին անջրպետ էր առաջացել և անկախ վայրիվերումներից և ամեն ինչից, մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանի և Արցախի կրթության համակարգերը միասնական են և  միասին չաշխատելը, չհամակարգելը կբերի ավելի վատ արդյունքների, քան ունենք»,-լրագրողներին Հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ներկայացնելով ԱՀ  ԿԳՄՍ նախարարի, երեք տեղակալների և ԱԺ համապատասխան հանձնաժողովի երկու անդամի հանդիպումը ՀՀ-ի համապատասխան պաշտոնյաների հետ:

Արցախցի պատգամավորը հայտնեց, որ չի կարող ասել, թե համագրոծակցություն կլինի, թե ոչ քանի որ խոսքը մի բան է, գործը՝ այլ:

«Այսօր խոստումներ եղան, երևացող ջերմ աշխատանքային մթնոլորտ էր, վաղը գործնականում կերևա ամեն ինչ, ամեն դեպքում, կային հարցեր, որոնեց բարձրացնելը հրտապ էր և կան հարցեր որոնք չեմ կարող հանրայնացնել»,-ասաց Հակոբյանը և տեղեկացրեց, որ ՀՀ-ի ոլորտի պատասխանատուները խոստացել են, որ համագործակցության արդյունքում գտնելու են լուծումները:

Պատգամավորը հայտնեց, որ վաղը ԱԺ-ում Արցախի և ՀՀ խորհրդարանների կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերով հանձնաժողովների հանդիպում է նախատեսված, բայց ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորնիեն, տեղյակ չեն պահել դրա մասին:

«Կարծում եմ, այն բարոյականության տեսանկյունից ընդունելի չէ, քանի որ հանձնաժողովի անդամները պետք է տեղեկացված լինեին՝ թեկուզ կա քաղաքական որոշում ԱԺ աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ»,-նկատեց Մետաքսե Հակոբյանը և ՔՊ-ականների այդ որոշումը կապեց հունիսի 3-ին ԱԺ արատհերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնության հետ:

Նա կասկածի տակ դրեց Արցախի և Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների կայանալիք հանդիպման արդյունավետությունը և նպատակահարմարությունը, եթե ընդդիմադիր պատգամավորները չպետք է մասնակցեն դրան:

Պատասխանելով այսօր Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին տարածված լուրերին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց. «Թաքուն հանդիպումները միանշանակ անհանգստացնող են,  որովհետև ճանաչում ենք ՀՀ վարչապետին, որն ամենահզոր մանիպուլյատորն է, որին  երբևե հանդիպած կարող էինք լինել: Չնայած Արայիկ Հարությունյանն էլ չի զիջում իր խորամանկությամբ,  և այն մեսիջները, որը Փաշինյանը փոխանցում է հասարակությանը՝ հանդարտեցնելու համար, կարող է անել Արայիկ Հարությունյանի միջոցով»:

ԱՀ ԱԺ պատգամավորն գնահատեց նաև Արցախը Ադրբեջանի կազմում չտեսնելու կարգախոսը չհնչեցնելու իշխանությունների քաղաքականությանը:

«Եթե նախկիններն ասում էին, որ չեն խոսում Արցախի Հանրապետության ճանաչման մասին, քանի որ այն կխանգարի բանակցային գործընթացին, հիմա տեսեք մենք ո՞ւր ենք հասել, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» արտահայտության ասելը կխանգարի բանակցային գործընթացին, տեսեք, թե ուր են իջեցրել մեր նշաձողը: Խաղաղության օրակարգը մեզ ուղիղ տանում է Ադրբեջանին բռնակցելուն»,-ասաց Հակոբյանը և հավելեց. «Այսօր Արցախում արցախցին լավ ապչելու համար չի գտնվում: Արցախում արցախցին նրա համար է, որ պահի հայրենիքը, որ այդ կերպ գոներ չհանձնի այդ պատառիկը թշնամուն և հույսով լինի, որ կվերադարձնի բռնազավթված հարենքի հատվածը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular