ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սթոլթենբերգը կհանդիպի Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հայտարարել է, որ Անկարայի մտահոգությունները սկանդինավյան երկու երկրների` ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ կքննարկվեն Բրյուսելում կայանալիք բանակցություններում։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Բրյուսելում, մասնավորապես, նախատեսվում է քննարկել անվտանգության ոլորտում Անկարայի մտահոգությունները՝ կապված Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մտադրության հետ։

Սթոլթենբերգը վստահություն է հայտնել, որ կողմերը «ընդհանուր ճանապարհ կգտնեն առաջ տանելու համար»։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է, և դաշինքի բոլոր անդամները պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու Թուրքիայի մտահոգությունները»,- լրագրողներին ասել է դաշինքի ղեկավարը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո:

«Մենք գիտենք, որ ՆԱՏՕ-ի ոչ մի այլ դաշնակից ավելի շատ չի տուժել ահաբեկչական հարձակումներից, քան Թուրքիան: Թուրքիան կարևոր դաշնակից է ոչ միայն Իրաքի և Սիրիայի հետ սահմանին իր ռազմավարական աշխարհագրական դիրքի պատճառով»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular