ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 2)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իտալիա՝ Հանրապետության օր, Բուլղարիա՝ Խրիստո Բոտևի օր, Ռուսաստան՝ Առողջ սննդի և ավելորդ սննդից հրաժարվելու օր, Թաիլանդ՝ Անանասի փառատոն, Ադրբեջան՝ Քաղավիացիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1601- վախճանվել է եկեղեցական-հասարակական գործիչ Ազարիա Ա Ջուղայեցին։

1799–Ռուսաստանի ցար Պավել 1-ինի հրամանով Ռուսաստանը ճանաչել է Արցախի մելիքների անկախությունը։

1875 –ծնվել է երկրաբան Հովհաննես Կարապետյանը։

1921– գերմանական դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոն Թեհլիրյանին, որը սպանել էր  Թալեաթ փաշային։

1941-վախճանվել է ֆրանսահայ գրող Վազգեն Շուշանյանը։

1947 –ծնվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

1961 –ծնվել է բանաստեղծ և երգահան Էդուարդ Զորիկյանը։

1978- Մադրիդում երեք հայ ահաբեկիչներ հարձակվել են Թուրքիայի դեսպան Զեկի Կյուներալպի ավտոմեքենայի վրա, որի արդյունքում զոհվել են դեսպանի կինը, նախկին դեսպան Բաշիր Բալս-օղլուն և մեկ իսպանացի։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԱՍԱԼԱ-ն։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պարագվայի հետ։

1985- վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Սուրեն Ավչյանը։

1992– ընդունվել է Արցախի դրոշը։

– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։

2001-«Երևան» հյուրանոցում բացվել է Եղիշե Չարենցի հուշատախտակն ու նրա անունը կրող Մշակութային կենտրոնը:

2012- Տիգրան Սարգսյանը դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

2016-Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2018- որպես բողոքի գործողություն, մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Ստեփանակերտի կենտրոնական Ազատամարտիկների փողոցը՝ պահանջելով ԼՂ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիան կապված է եղել նախորդ օրը քաղաքացու և ԱԱԾ աշխատակցի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։

2020-Եվրահանձնաժողովն արգելել է Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերություններին թռչել Եվրամիության անդամ երկրներ։ Այդ որոշումը հետևել է ամիսներ առաջ Հայաստանի քաղավիացիայում աուդիտի կոշտ գնահատականներին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

455 - Վանդալները ներխուժել են Հռոմ և երկու շաբաթ թալանել այն։

1098– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ ավարտվել է Անտիոքի պաշարումը։

1305 –ծնվել է մոնղոլական պետության ղեկավար Աբու-Սաիդ Բահատուր Խանը։

1537 —հատուկ բուլլայով Հռոմի պապ Պավել 3-րդը ճանաչել է հոգու առկայությունը հնդկացիների մոտ և արգելել նրանց վեր ածել ստրուկների։

1621 –ծնվել է հոլանդացի նկարիչ Իսահակ վան Օստադեն։

1652 —Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ տեղի է ունեցել Բոտագի ճակատամարտը։

1740 –ծնվել է ֆրանսիացի արիստոկրատ, գրող և փիլիսոփա Մարկիզ դե Սադը։

1800 —Նապոլեոն Բոնապարտի երկրորդ իտալական ներխուժման ժամանակ ֆրանսիական բանակը գրավել է Միլանը։

1805 —եռօրյա ռմբակոծությունից հետո Մարտինիկայի Ալմաստե ժայռը գրաված անգլիացիները հանձնվել են։

1851 —ԱՄՆ-ի Մեն նահանգը մտցրել է «չոր օրենք», դա նման օրենք ընդունող առաջինը նահանգն էր։

1891 —իռլանդացի Ուիլյամ Մակկմարայի առաջարկով ֆուտբոլում մտցվել են տասմեկ մետրանոցները։

1882– վախճանվել է Իտալիայի ազգային հերոս, ազատագրական շարժման գործիչ Ջուզեպպե Գարիբալդին։

1886– ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին և միակ անգամ «Սպիտակ տանը» տեղի է ունեցել պսակադրություն։ ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդը ամուսնացել է Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, որը իր հերթին դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ առաջին տիկինը 21 տարեկան հասակում։

1896- իտալացի Գուլյելմո Մակրոնին ԱՄՆ-ում արտոնագրել է ռադիոն։

1897 —«New York Journal» օրաթերթը, ժխտելով Մարկ Տվենի մահվան մասին լուրերը, արտատպել է նրա հեռագիրը Լոնդոնից, որտեղ Տվենը հայտնել է, որ իր մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։

1910 —հոլանդական Նոր Գվինեայում հայտնաբերվել են պիգմեյների ցեղեր։

1913 – ծնվել է գերմանացի երգիչ-երգահան և գրող Վալտեր Անդրեաս Շվարցը։

1924 —ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները ստացել են ամերիկյան քաղաքացիություն։

1946 —Իտալիան հանրաքվեի արդյունքում դարձել է հանրապետություն, կանայք ստացել են ընտրելու իրավունք։

1953– տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագադրումը։

1955-հիմնադրվել է Բոյկանուր տիեզերակայանը։

1962-ԽՍՀՄ-ի  Նովոչերկասկ քաղաքում թանկացումների դեմ գործադուլ հայտարարած աշխատողների վրա կրակ է բացվել ուժայինների կողմից, սպանվել է 24 մարդ։

1988-վախճանվել է հնդիկ դերասան Ռաջ Կապուրը։

2010 —մասսսայական սպանություն է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Կեմբրիայ կոմսությունում, Դերրիկ Բերդը գնդակահարել է 12 մարդու և վիրավորել 25-ին, որից հետո ինքնասպան է եղել։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular