ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեկը չկա՝ էս գումարտակի բերանը փակի, անտեր եք». դիտողությունը դարձել է զինվորի սպանության պատճառ

ԻՐԱՎՈՒՆՔ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ընթանում է Գևորգ Կոսոբոգլյանի ու նրա չորս ծառայակիցների գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Կոսոբոգլյանը 2016 թվականի մայիսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում ծառայակից  Պավել Վարդիկյանի հետ գնացել է զորանոցի ննջարան՝ պարզաբանում կատարելու:

Նույն օրը, ժամը14-ի սահմաններում ճաշարանում զինվորներն աղմկել էին, ու ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգյանը, զայրանալով, ասել էր. «Մեկը չկա՝ էս գումարտակի բերանի փակի, անտեր եք, տեր չունեք»:

Գևորգ Կոսոբոգլյանն ու Պավել Վարդիկյանը, գնալով ննջարան՝ վերոհիշյալ արտահայտության պատճառով վիճաբանել, ապա կռիվ են արել մի խումբ զինվորների՝  արտահայտությունն արած Հակոբ Գևորգյանի, ինչպես նաև Սամվել Կարապետյանի, Յուրա Սերոբյանի, Վաչագան Գրիգորյանի հետ:

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Կոսոբոգլյանը ձեռքերով ու ոտքերով հարվածել է Հակոբին ու Սամվելին:

Երբ փոխադարձ կռվի ժամանակ Հակոբը ձեռքով հարվածել է Պավել Վարդիկյանի գլխին, վերջինս Հակոբի գլխին հարվածել է զինվորական աթոռակով:

Գևորգ Կոսոբոգլյանը, ըստ մեղադրանքի, բռունցքով մեկ անգամ հարվածել է Սամվել Կարապետյանի դեմքին, ապա Հակոբ Գևորգյանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով հարվածել է Հակոբի կրծքավանդակի ձախ մասին ու սպանել է նրան:

Գևորգ Կոսոբոգլյանին մեղադրանք է առաջադրված ինչպես դիտավորյալ սպանության, այնպես էլ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելով՝ խմբի կազմում երկու անձանց նկատմամբ  բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Բացի Կոսոբոգլյանից՝ ամբաստանյալի աթոռին են նաև ննջարանում խմբակային ծեծկռտուքի մասնակից չորս զինծառայողներ՝ Սամվել Կարապետյանը, Յուրա Սերոբյանը, Պավել Վարդիկյանը, Վաչագան Գրիգորյանը, ովքեր մեղադրվում են միայն ՀՀ քրեական օրենսգրքի  359 հոդվածի 2-րդ մասով:

Հինգ ամբաստանյալներից կալանքի տակ է միայն սպանության համար մեղադրվող Գևորգ Կոսոբոգլյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular