ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պիտի ապացուցեմ, որ այսպես էլ կարող եմ սովորել. Սարի թաղում աչքը կորցրած Սայաթի երազանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Armtimes.com-ը գրում է.

Երեւանի Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների ընթացքում ձախ աչքը կորցրած Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ Սայաթ Հարությունյանի ընտանիքը չի ուզում հիշել եւ վերապրել տեղի ունեցածը, հետեւաբար նաեւ չի ճշտել՝ արդյո՞ք որեւէ մեկը պատժվել է 17-ամյա տղային նման ծանր վնասվածք պատճառելու համար:  Կայքը զրուցել է Սայաթի հոր՝ Ռոման Հարությունյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Պարոն Հարությունյան, Սայաթն իրեն ինչպե՞ս է զգում: Սարի թաղում տեղի ունեցած դեպքը որեւէ կերպ փոխե՞ց նրա կյանքը:

- Իրեն լավ է զգում, գյուղի դպրոցի 12-րդ դասարանում է սովորում, դրա հետ մեկտեղ հաճախում է անգլերենի ու մաթեմատիկայի պարապմունքների, ուզում է Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ընդունվել: Աչքի վիճակը նորմալ է, ժամանակ առ ժամանակ ստուգում ենք: Փառք Աստծո մյուս աչքը վնասված չի, այդ աչքով տեսնում է: Իր ծրագրերից հետ չի մնում: Կարող եմ ասել ավելին՝ կարճ ժամանակում շատ արագ հասունացել է, լրիվ հասուն տղամարդու նման է մտածում: Ասում է՝ ես պիտի սովորեմ, որ բոլորին ապացուցեմ՝ ես կարող եմ այսպես էլ սովորել:

Դա՞ է նրա ամենամեծ երազանքը:

- Միասին երազում էինք նաեւ իր զինվոր դառնալու մասին: Ես միշտ նպատակ եմ ունեցել, որ զինվորի հայր դառնամ, այն էլ չստացվեց: Ես ու տղաս որոշել էինք բացառություն անել. գյուղում բոլորը զինվոր ճանապարհելիս քեֆ են անում, մենք պիտի հետ վերադառնալուց անեինք: Տղաս ասում էր՝ ես հետ կգամ, նոր քեֆ կանենք: Մի ցուլ է պահել այդ նպատակով: Դե որ այսպես ստացվեց՝ ասել եմ. երբ կուզենաս՝ մորթի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular