ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

ՍՊՈՐՏ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությունն այս տարի անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում առաջինը պայքարի մեջ մտան 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը և Ռաֆիկ Հարությունյանը:

Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժության առաջին մոտեցմանը չկարողացավ գլխավերևում պահել 155 կգ, սակայն հաջորդիվ բարձրացրեց 155 կգ և 160 կգ: Այս վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդև բարձրացրեց հաջորդաբար 187 կգ, 194 կգ և նվաճեց ոսկե մեդալը: Երկամարտի 354 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Պոկում վարժությունում Կարեն Մարգարյանն առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 152 կգ, սակայն երկու փորձի չբարձրացրեց 156 կգ: Հրում վարժությունում գլխավերևում պահեց 185 կգ միայն: Նա երկամարտի 337 կգ արդյունքով գրավեց 4-րդ հորիզոնականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular