ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն Կիևին զենք չի տա Ռուսաստանին հարվածելու համար. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն Ուկրաինային զենք կմատակարարի իր տարածքում պաշտպանվելու, բայց ոչ Ռուսաստանին հարվածելու համար, լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Առաջին օրվանից մենք հստակ հայտարարել ենք, որ Ուկրաինային զենք ենք տրամադրելու՝ պաշտպանելու ռուսական ագրեսիայից, պաշտպանելու իրենց սահմաններում։ Մենք չենք տրամադրում զենք, որը թույլ կտա ուկրաինացիներին հարձակվել Ռուսաստանի վրա իրենց տարածքից։ Նախագահ Բայդենը հասկացրել է, որ մենք չենք պատրաստվում պատերազմի կողմ լինել, բայց մենք կաջակցենք Ուկրաինայի ջանքերին՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular