ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովների միջև առաջին պատմական հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում վերահաստատում է Եվրամիության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ՝ հանուն անվտանգ, կայուն, խաղաղ ու բարեկեցիկ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Շառլ Միշելի խոսնակ Բարենդ Լեյցի հայտարարության մեջ:

«Նա ողջունել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանային հանձնաժողովների առաջին պատմական հանդիպումը և դելիմիտացիայի իրականացման համատեքստում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի երկայնքով կայունության ու անվտանգության ապահովման բացառիկ կարևորությունը»,- նշել է Միշելի խոսնակը:

ԵԽ նախագահը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր չկարգավորված խնդիրները, այդ թվում և ապագա խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումների առաջխաղացումը և հակամարտության արմատական պատճառների վերացումը:

«Նախագահ Միշելի կարծիքով՝ բոլոր առանցքային հարցերը, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին վերսկսված ռազմական գործողություններին, պետք է կարգավորվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ ստեղծելով պայմաններ հանուն տևական ու արդար խաղաղության:

Ինչպես հակամարտության ցանկացած ժառանգության պարագայում, տերմինաբանությունն այս համատեքստում հատկապես զգայուն է: Մայիսի 22-ին առաջնորդների միջև կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ նախագահ Միշելի հայտարարությունը չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես կանխորոշված արդյունքի հաստատում: Ի վերջո ամենակարևորն այն է, որ բոլոր հարցերին անդրադարձ է արվում համապարփակ կերպով՝ ներառելով բնակչության բոլոր խմբերի իրավունքներն ու անվտանգությունը»,- նշել է Միշելի խոսնակը:

Նա տեղեկացրել է, որ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել տարածաշրջանի ապաշրջափակման հարցին: «Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ չկան էքստրատարածքային հավակնություններ՝ կապված ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ: Հակառակի մասին շահարկումները ցավալի են:

Ի վերջո, նախագահ Միշելը ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունն ու այս առումով հանրային հռետորաբանության կարևոր դերը: Նա ողջունել է Երևանի ու Բաքվի ղեկավարներին և հայտնել բանակցությունների շարունակման նպատակով բարենպաստ մթնոլորտի ապահովման գործում բարեխղճորեն ներգրավվելու մտադրության մասին՝ հայտնելով ԵՄ պատրաստակամությունը՝ ուժեղացնելու իր աջակցությունը վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների ձեռնարկման գործում»,- ասվում է հայտարարության մեջ:

Միշելի խոսնակը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի տարածաշրջան՝ հետևելու վերոնշյալ հարցերում քննարկումների շուրջ զարգացումներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular