ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19-ի բարդությունների պատճառը իմունային համակարգի պայքարն է հասկային սպիտակուցի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Interfax.ru-ն գրում է, որ արյան մակարդման խանգարումները, սրտի, ուղեղի, երիկամների և այլ օրգանների վնասումը ծանր COVID-19-ի դեպքում կապված է իմունային համակարգի ռեակցիայի հետ վիրուսի հասկային սպիտակուցի նկատմամբ: Այդ ամենը պարզել են Լինկյոփինգի համալսարանի գիտնականները: Այս մասին հայտնել է համալսարանի մամուլի ծառայությունը։

«Հետազոտական ​​թիմն ուսումնասիրել է ոչ  ճիշտ կազմված սպիտակուցների հետևանքով առաջացած հիվանդությունները, որոնց ամենահայտնի օրինակը Ալցհեյմերի հիվանդությունն է: Հետազոտողները նշել են, որ շատ նմանություններ կան COVID-19-ի հետ կապված ախտանիշների և ոչ  ճիշտ կազմված սպիտակուցների հետևանքով առաջացած հիվանդությունների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օգտագործելով համակարգչային մոդելավորումը հետազոտողները պարզել են, որ կորոնավիրուսի հասկային սպիտակուցը պարունակում է յոթ տարբեր հաջորդականություններ, որոնք կարող են պոտենցիալ արտադրել ամիլոիդ՝ սխալ կազմված սպիտակուցներ, որոնք կորցնում են իրենց ֆիզիոլոգիական հատկությունները ձևավորելով թելքավոր նստվածքներ բջիջների շուրջ (ամիլոիդային թիթեղներ): Հերթականությունների մի մասը ձևավորել է այսպես կոչված մանրաթելեր, որոնք էլեկտրոնային մանրադիտակի տակ երկար թելերի տեսք ունեն։

«Հետազոտողները ցույց են տվել, որ իմունային համակարգի  արյան սպիտակ բջիջներից ֆերմենտը կարող է կտրել կորոնավիրուսի սպիտակուցը: Երբ սպիտակուցը կտրվում է, այն արտադրում է սպիտակուցի ճշգրիտ կտոր, որը, ըստ հետազոտողների վերլուծության, ամենայն հավանականությամբ արտադրում է ամիլոիդ: Այդ ֆերմենտը մեկ տեսակի լեյկոցիտներից՝ նեյտրոֆիլներից, արտազատվում է  մեծ քանակությամբ, որոնք վաղաժամ են ազատվում այնպիսի վարակների ժամանակ, ինչպիսին է COVID-19-ը։

Երբ հետազոտողները խառնել են մաքուր հասկային սպիտակուցը այդ ֆերմենտի հետ, որը կոչվում է նեյտրոֆիլ էլաստազա, ապա ձևավորվել են անսովոր մանրաթելեր:

Շվեդ գիտնականները նաև պարզել են, որ ֆիբրինային կոագուլանտը՝ արյան մեջ պարունակվող սպիտակուցը, որը պատասխանատու է արյան մակարդման համար անոթի վնասման դեպքում, չի քայքայվում արյան մեջ պարունակվող պլազմինի կողմից, եթե կորոնավիրուսի հասկային սպիտակուցը մասնակցում է արյան մակարդուկների ձևավորմանը։

«Այս նոր հայտնաբերված մեխանիզմը կարող է ընկած լինել նմանատիպ միկրո-արյունային թրոմբների ձևավորման հիմքում, որոնք նկատվել են ծանր և երկարատև COVID-19-ի դեպքում: Արյունահոսության խանգարումներ են նկատվել նաև ամիլոիդների հետ կապված բազմաթիվ հիվանդությունների դեպքում», - ասված է զեկույցում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular