ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է
ՍՊՈՐՏՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ ԱրթուրԲազեյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրումընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանիհավաքականի անդամ Արթուր Բազեյանն ուժերը չափեց Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուոյիհետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 3:2 հաշվով:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելիմարզիկ:
Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքիկենտրոնում՝Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայինֆոնդը կազմում է 260 հազար դոլար: