ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոյգուն լրացուցիչ զորք, հրետանի և հրթիռահրետանային կայանքներ է ուղարկել Ուկրաինային սահմանակից մարզ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել Ուկրաինային սահմանակից Կուրսկի մարզ։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Մարզ են ուղարկվել զորքեր և հրետանի, ինչպես նաև հրթիռահրետանային կայանքներ, ասել է Ստարովոյտը: Նա նշել է, որ ռազմական զորակազմի մի մասն արդեն ժամանել է Կուրսկի մարզ։

«Պաշտպանության նախարարի (Սերգեյ Շոյգու) հանձնարարականով լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել, մարզ է ուղարկվել ՊՆ մեծ թվով անձնակազմ։ Մենք արդեն ստացել և ստանում ենք լրացուցիչ զինատեսակներ՝ հրետանային, հրթիռահրետանային կայանքների տեսքով»,- ասել է նահանգապետը և հավելել, որ իշխանություններն ամեն ինչ անում են տեղի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

Կուրսկի շրջանում մինչև հունիսի 8-ը գործում է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular