ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է մոռացել ԱՄՆ-ն Անդրկովկասում, որտեղ նրան չեն սպասում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ Վաշինգտոնը ցանկություն է հայտնել օգնել Բաքվին և Երևանին փոխզիջման հասնել պետական ​​սահմանի որոշման հարցում։ Ինչո՞ւ հենց հիմա ամերիկացիները էապես մտահոգվեցին տարածաշրջանում տիրող իրավիճակով և առաջարկեցին իրենց միջնորդական ծառայությունները։ Ինչպես ասում են՝ պետք է պարզել։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջարկել ԱՄՆ-ի աջակցությունը սահմանի սահմանազատման և սահմանագծման ջանքերում։ Նա վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը բանակցություններին»,- ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Իսկ նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներն էին հանդիպել ընդհանուր սահմանին։ Երկու օր առաջ էլ Բրյուսելում բանակցություններ էին կայացել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Ավելին, բանակցություններ ու հանդիպումներ ընթանում են Հայաստանում բողոքի ակցիաների ֆոնին։ Հազարավոր քաղաքացիներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Ակցիաները գլխավորում է խորհրդարանական «Պատիվ ունեմ» և «Հայաստան» քաղաքական ուժերի կոալիցիան։

Այստեղ տեղին է հիշեցնել այն, որ մեկ ամիս առաջ Փաշինյանը հայտարարել էր «Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին։ Հայաստանի ԱԳՆ-ն հավելել էր, որ իրենք պատրաստվում են ճանաչել 1991 թվականի ԱՊՀ պայմանագրով նախատեսված սահմանները ընդգծելով, որ «դա ամենևին չի նշանակում Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների համար պայքարին աջակցության ավարտ»։ Այդուհանդերձ, ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է ազգային շահերին դավաճանելու, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու և «Հայոց ցեղասպանության հիշատակի վրայով անցնելով» Անկարայի հետ հարաբերությունները բարելավելու մտադրության մեջ։

Հիմա Վաշինգտոնի մասին: Միացյալ Նահանգները փորձել էր միջնորդ լինել Բաքվի և Երևանի միջև դեռ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ։ Կողմերը պայմանավորվել էին հրադադարի մասին և անմիջապես խախտել այն։ Ամերիկացիները խոստացել էին վերականգնել կարգուկանոնը տարածաշրջանում, բայց ամեն ինչ խոսակցությունից այն կողմ չէր անցել, չնայած գործող նախագահ Դոնալդ Թրամփը, ձգտելով կասկածելի նահանգներում շահել հայկական մեծ սփյուռքի ձայները, «սպառնացել» էր օգնել լուծել հակամարտությունը։

Ըստ արևելագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Լարիսա Ալեքսանյանի` այս տարվա փետրվարի 24-ից հետո, ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման ֆոնին, Անդրկովկասյան տարածաշրջանը սկսել է ռազմավարական նշանակություն ձեռք բերել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ. «Փաստն այն է, որ ամերիկյան իշխանություններն ակտիվացրել են Ռուսաստանին հետխորհրդային տարածքից, առաջին հերթին՝ Հարավային Կովկասից դուրս մղելու քաղաքականությունը, քանի որ այդ տարածաշրջանի մոտ լինելը Հյուսիսային Կովկասին առանցքային դեր ունի Ռուսաստանի կենսական շահերի տեսակետից: Այս իրավիճակում Վաշինգտոնը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Մոսկվային ամբողջությամբ թուլացնելու գործիք։ ԱՄՆ-ը հավակնում է իրականացնել այնպիսի սցենար, որում ռուս խաղաղապահները հեռանալու են Լեռնային Ղարաբաղից, քանի որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը հակամարտության գոտում ամրապնդում է նրա դիրքերը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում»։

Ըստ քաղաքագետի` հենց դրանով է բացատրվում Սպիտակ տան շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ հաստատման հարցում. «Ամերիկյան իշխանությունների նպատակն է ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում ռուսական դիրքերի հաշվին և, ի վերջո, դուրս բերել ռուսական ռազմակայանը Հայաստանից։ Թերևս դժվար է ասել, թե որքանո՞վ է հնարավոր ամերիկյան ծրագրերի իրականացումը, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանում գերիշխող ուժ է»։

Նման տեսակետ է կիսում նաև քաղաքական գիտությունների դոկտոր Վլադիմիր Ավատկովը. «Միացյալ Նահանգներն առաջարկում է միջնորդական նախաձեռնություններ սեփական ծրագրերը իրագործելու և տարածելու համար, ինչը ենթադրում է վերահսկվող քաոսի ստեղծում: Հակամարտությունները լուծելու Վաշինգտոնի գրեթե բոլոր նախաձեռնությունները բացասաբար են ավարտվել այն կողմերի համար, որոնք ներգրավված են եղել հակամարտությունների մեջ։ Բայց ԱՄՆ-ն անկեղծ է գործում` չհասկանալով այն բարդ գործընթացները, որոնք տեղի են ունենում Հարավային Կովկասում: Նա հենվում է սեփական, այլ ոչ թե հակամարտող կողմերի շահերի վրա։ Օրինակ՝ Սպիտակ տունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ժամանակ, մինչդեռ Ռուսաստանը դա արել է դեռ Խորհրդային Միության փլուզումից գրեթե անմիջապես հետո»։

Երևանն ու Բաքուն պետք է զգուշանան, եթե բանակցային գործընթացի վրա կախված լինի Վաշինգտոնի չարագուշակ ստվերը։ Բայց արդյո՞ք այդ երկու պետությունների ղեկավարներն ուժ կգտնեն դիմակայելու ամերիկյան խնամակալությանը, որը հիմնված է շահույթի և սեփական շահերի վրա: Ցանկալի է հավատալ, որ այո, քանի որ Մոսկվայի դիրքորոշումն ավելի հասկանալի է և ողջամիտ։ Եվ պետք է հիշել, թե քանի անգամ են Սպիտակ տան հետ հարաբերություններում բազմաթիվ երկրների նախագահներ ու վարչապետներ ցուցաբերել թուլություն իրենց դռները բացելով քաոսի, վշտի ու անախորժությունների առաջ։ Հետո նրանք տարիներ շարունակ զղջացել են  իրենց արարքների համար, վշտալի հուշեր գրել աքսորներում, բայց արդեն ուշ է եղել։ Թող այդ դառը բաժակը շրջանցի Ալիևին ու Փաշինյանին: Բայց դրա համար մեկ բան է անհրաժեշտ. պետք է ուշադիր լսել Սերգեյ Լավրովին և օպերատիվ արձագանքել Մոսկվայի ազդանշաններին, քանի որ Բլինկենն ու Միխելսը գալու ու գնալու են, իսկ Պուտինը մնալու է։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular