ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի հասցրած նյութական վնասները Հայաստանին ու Արցախին հսկայական են:

Թշնամուն են անցել 9 շրջան՝ ներառյալ Շուշիի ու Հադրութի շրջանները: Ադրբեջանին է հանձնվել Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը: Ավերվել է զգալի բնակմակերես: ՀՀ և ԱՀ զինուժի կորուստները գնահատվում են 3 միլիարդ դոլարի չափով:

Հսկայական մշակութային ժառանգություն է անցել թշնամու վերահսկողության տակ: Ըստ տարբեր աղբյուրների՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են մնացել պատմության և մշակույթի 2000 հուշարձան՝ այդ թվում 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 591 խաչքար, 52 ամրոց, Տիգրանակերտը, Ծիծեռնավանքի բազիլիկը, Ազոխի քարանձավը, Նոր Կարմիրավանի գերեզմանոցը, Միրիկի, Կերենի հնավայրերը, այլ հուշարձաններ, մշակութային արժեքներ, գրադարաններ և այլն։

Ադրբեջանին անցել է ՀՀ տարածքից 41 քառակուսի կիլոմետրանոց հատված, Գորիս-Կապան 21-կիլոմետրանոց ճանապարհահատվածը (սրա արդյունքում կրճատվել է Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալը. այլընտրանքային ճանապարհը վատանցանելի է և չի փոխարինում նախկին ճանապարհին): Ադրբեջանական զորքը մտել է ՀՀ տարածք Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:

Արցախում հայկական կողմը կորցրել է 118 համայնք՝ քաղաքներ և գյուղեր: Հադրութի շրջանից Ադրբեջանին է անցել 42 բնակավայր: Մարտակերտի շրջանից Ադրբեջանին է անցել 13, իսկ՝ Ասկերանից 8 բնակավայր:

Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախի կորսված տարածքներում իրականացված բոլոր ծրագրերը՝ ճանապարհաշինություն, ջրամատակարարում, կրթություն, առողջապահություն և այլն, կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ: Պատերազմի օրերին հիմնադրամի միջոցներից, ռազմական ծախսերի անվան տակ, անհետացել է 100 միլիոն դոլարի չափ գումար:

Արցախի ՀՆԱ-ն 2020-ից հետո պակասել է 20 միլիարդ դրամի կարգի: Արցախում կորցրել ենք գյուղատնտեսական նշանակության ավելի քան 7 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ՀԷԿ-եր, հանքեր: Հայաստանի ու Արցախի բյուջեները կորցրել են միլիարդավոր դրամներ:

Պաշտոնական տվյալներով 3.788 (նիկելոնք զոհերի ամբողջական ցուցակը չեն հրապարակում, որպեսզի թաքցնեն իրական թիվը), իսկ իրականում՝ մոտ 5.000 զոհ ենք ունեցել: Տարբեր հաշվարկներով ունենք երկու տասնյակ հազարի հասնող վիրավորներ, տասնյակ հազարավոր տնազուրկներ:

Առաջիկա 20 տարիների համար բյուջեի չստացված մուտքերը և բյուջեի ծախսային բեռը զոհվածների ու վիրավորների համար հանրագումարում կկազմեն ավելի քան 4,5 միլիարդ դոլար:

Եթե նյութական՝ ֆինանսական, տեսք տանք բոլոր կորուստներին ու ապագա կորցրած հնարավորություններին, ապա Նիկոլ Փաշինյանի հասցրած վնասը գնահատվում է ավելի քան 100 միլիարդ դոլար: Ահա այսպիսի վնաս է հասցրել մեր երկրին Նիկոլ Փաշինյանը։ Սա՛ է իսկական թալանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular