ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չալաբյանի կինը կարծում է, որ վերջինս ուղղակիորեն Ալիևի հրամանով է ձերբակալվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը, և վերջինս կալանավորվեց երկու ամսով:

Չալաբյանի կնոջ` Անահիտ Ադամյանի խոսքով` նրա դեպքի հետ կապված մեղադրանքն ամբողջությամբ շինծու է և հիմնված է մոնտաժված ձայնագրության վրա.

«Եթե նկատել եք, բոլոր հանրային գործիչները, իր գործընկերները, ծանոթները, ցանկացած մարդ, ով գոնե մեկ անգամ խոսել է Ավետիքի հետ, կանգնել է իր կողքին, սատարում է, հավատում է Ավետիքին, նրա անմեղությանը։ Ինքը՝ Ավետիքը, պինդ է, ես նրան տեսակցել եմ, այս ամենին վերաբերվում է փիլիսոփայորեն, հավատում է, որ արդարությունը վաղ, թե ուշ կհաղթի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ադամյանը։

Վերջինիս խոսքով՝ նախկինում ոչ մի անգամ նման դեպք չի եղել, իր համար էլ էր այս ամենը շատ զարմանալի, անսպասելի.

«Կարծում եմ՝ նրան փորձել են թիրախավորել այն բանի համար, որ ապրիլից սկսեց ակտիվորեն քաղաքականությամբ զբաղվել։ Քաղաքական դաշտում հայտնվեց մի անձ, ով ոչ մի կապ չունի նախկին իշխանությունների հետ, ունի մեծ և ազնիվ հեղինակություն, կարևոր ծանոթություններ շատ տարբեր շրջանակներում՝ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս։

Նա իր գիտակից կյանքում ամեն ինչ արել է Հայաստանի, բանակի պաշտպանունակության բարձրացման համար, և նրա բարի համբավը զրպարտելու նպատակ ունեն, դրա համար էլ հետապնդում են իրեն։ Կալանավորումը տեղի ունեցավ հենց այս կարևոր պահին, երբ Բրյուսելում հանդիպում էր պլանավորվում, նրան պարզապես հանեցին տեսադաշտից։ Կարծում եմ՝ Ավետիքը ուղղակիորեն հենց Ալիևի հրամանով է ձերբակալվել»։

Չալաբյանի կինը կոչ է անում բոլոր այն մարդկանց, ովքեր ցավով են մոտենում այսօր կատարվող իրադարձություններին, չլռել.

«Այս պահին լռելը հանցագործություն է, բոլորը պետք է խոսեն, կանգնեն Արցախի և քաղբանտարկյալների կողքին, որովհետև այս կալանավորումները կարծես դարձել են գործող իշխանությունների՝ ընդդիմության դեմ աշխատելու հիմնական գործիքը։ Պետք է բոլորս հանրայնորեն մեր աջակցությունը հայտնենք այս մարդկանց և պահանջենք, որ արդարադատությունը օբյեկտիվ լինի, այլ ոչ թե որևէ մեկի ձեռքում խաղալիք»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular