ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրայինի նոր լրատվական ալիքի գործարկման համար բյուջեից 2 մլն դոլար է հատկացվել․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի բյուջեով Հանրային հեռուստաընկերությանը ավելի քան 6 մլրդ դրամ է հատկացվել (6 մլրդ 327 մլն): Այս թիվը «Ժողովուրդ» օրաթերթին Ֆինանսների նախարարությունից տրամադրեցին։ Նման միջոցներով Հանրայինը նախեւառաջ օրվա իշխանության հրանագ-պատվերն է կատարում։ Այդպես միշտ է եղել, ու Հ/Ը-ի քաղաքականության հիմքում ոչ թե մասնագիտական պրոֆեսիոնալ կարծիքն է եղել, այլ այդ պահին երկիրը կառավարող քաղաքական ուժի ճաշակը, քմահաճույքն ու հանձնարարականը։

Ի տարբերություն «նախկինների», սակայն, Փաշինյանի քկառավարությունը շատ ավելի հեռուն է գնացել ու այս տարի, բացի տարեկան 6 մլրդ դրամը, որ ամերիկյան մոտ 12 մլն դոլարին է համարժեք, Հանրային հեռուստաընկերությանը բյուջեից լրացուցիչ ավելի քան 420 մլն դրամ գումար էլ է հատկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից փոխանցեցին. «Նախորդ տարի Հանրային հեռուստաընկերությանը հատկացվել է լրացուցիչ 427 մլն դրամ գումար՝ գործարկելու Առաջին լրատվական ալիքը»:

Փաստորեն, Հանրայինի պաշտոնական կայքից առանձին գործող լրատվական կայքն ու լրատվական բլոկը լրացուցիչ մոտ 430 մլն գումար է ստացել պետությունից՝ սրան էլ հավելած կոմերցիայի ու գովազդի հանգամանքը, ինչից առատորեն օգտվում է Հանրայինը փոփոխված օրենքով. ստացվում է՝ միայն հանրայինի նոր լրատվական ալիքի համար ծախսվում է մոտավոր մինչև 1 մլրդ գումար ( 2 մլն դոլար)։

Առաջին ալիքի լրատվական ծրագիրն իրականում ասես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անձնական PR-ն ապահովող հարթակ է: Այստեղ ամեն բան ըստ կառավարական կաբինետի հրահանգների է որոշվում: Գեղեցիկ քողի տակ է ներկայացվում կառավարության ամեն մի աննշան ծրագիր ճիշտ, ինչպես նախկինում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular