Վանաձորում կա ջրծաղիկի բռնկում. վարակի արտահոսքը եղել է Բաթումի փողոցում գտնվող կենսալաբորատորիայից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏելեգրամյան օգտատեր Արմեն Բադալյանը գրում է, որ Վանաձորում կա ջրծաղիկի բռնկում, որը թաքցվում է Հայաստանի իշխանությունների կողմից: Վերջինիս խոսքով՝ կասկած կա, որ վարակի արտահոսքը եղել է Բաթումի փողոցում գտնվող կենսալաբորատորիայից: Վերջինս պարսպապատ կառույց է, գտնվում է Վանաձորի հենց կենտրոնում՝ դպրոցներին և մանկապարտեզներին մոտ: Քաղաքի բնակիչները խոսում են տարօրինակ ջրծաղիկի մասին, որը տարածվում է խոշոր մոծակների միջոցով։
1or.am-ը Վանաձորի բնակիչներից տեղեկացավ, որ իրականում Վանաձորի Բաթումի փողոցում կա պարսպապատ կառույց, որն իրենց սանէպիդկայանն է: Սակայն բնակիչները չեն բացառում նաև վերջինիս` կենսալաբորատորիա լինելու տարբերակը: Բնակիչների խոսքով` խոշոր մոծակների միջոցով տարածվող ջրծաղկի մասին առաջին անգամ են լսում:
Մենք հարցումներ ենք պատրաստել` պատասխանատու կառույցներին ուղարկելու և այս թեմայով պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով: Աշխատանքային օրերին դրանք կներկայացնենք Ձեր ուշադրությանը: