ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետաքրքրությունը Սյունիքի հանդեպ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, որի հետ քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությանը, արցախյան խնդրի կարգավորմանը և ռեգիոնալ իրադրությանը վերաբերող հարցեր:

Նախօրեին վարչապետ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որի հետ քննարկվել էր հայ-ամերիկյան հարաբերության օրակարգը, Հայաստանում ժողովրդավարացման ռեֆորմացիայի հեռանկարը, արցախյան հակամարտության կարգավորման իրավիճակը և ԱՄՆ աջակցությունը այդ գործընթացին:

Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ԱՄն և ՌԴ դեսպանները գործնականում նույն հաջորդականությամբ օրերս այցելել էին նաև Սյունիք: 

Ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի և Վաշինգտոնի աշխատանքային հետաքրքրությունը Սյունիքի հանդեպ, որի առարկայականության մասին է խոսում այն, որ մարզ այցելությունից հետո նրանք քննարկում են ունենում նաև Հայաստանի կառավարության ղեկավարի հետ, 1or.am-ը փորձել է պարզել քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ զրույցում.

«Փետրվարի 24-ից հետո Արևմուտքը բավականին ուժեղացրել է իր գործողությունները Հարավային Կովկասում և առաջին հերթին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասով: Դա ակնհայտ փաստ է: Երկրոդ ակնհայտ փաստն այն է, որ Ռուսաստանը չի պատրաստվում զիջել իր դիրքերը Արևմուտքին և հեռանալ այստեղից կամ բաց թողնել կարգավորման մոդերացիան: Այսինքն՝ աշխարհաքաղաքական այն առճակատումը, որը կա Ուկրաինայում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, տեղափոխվել է նաև Հարավային Կովկասում: Եվ մենք պետք է ուրախ լինենք, որ այդ առճակատումը չստանա պատերազմի ձև: 

Երեք բրյուսելների և մասնավորապես երրորդի արդյունքում մենք տեսանք, որ Շառլ Միշելը իր վերջնական հայտարարության մեջ որևէ կերպ չի հիշատակում Ռուսաստանը: Կարելի է ասել, որ Եվրոպան և ԱՄՆ-ն, իսկ ԱՄՆ-ն այս պրոցեսներում միանշանակ կանգնած է Եվրոպայի մեջքի ետևում, Ռուսաստանի շահերը ոչ մի կերպ չեն ցանկանում պաշտպանել կամ հաշվի առնել:

Բայց դա չի նշանակում, որ նրանք ստիպված չեն Ռուսաստանի հետ հաշվի նստել այս տարածաշրջանում՝ առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն Արցախում ունի ռազմական ներկայություն և դրանով նաև ճնշման լծակներ՝ թե՛ Բաքվի, թե՛ Երևանի վրա։ Կարծում եմ՝ Ռուսաստանին խաղից դուրս համարելը դեռ վաղ է։ Եվ ինչ-որ խողովակներով, այդ թվում՝ Հայաստանի և չի բացառվում նաև Ադրբեջանի միջնորդությամբ, շփումը Արևմուտքի և Ռուսաստանի միջև շարունակվում է»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփանյանը։

Քաղաքագետ խոսքով՝ Փաշինյանի հանդիպումները դեսպանների հետ ամբողջովին տեղավորվում են այս տրամաբանության մեջ.

«Հայաստանն այն վիճակում չէ, որ այս առճակատման մեջ ընդունի կողմերից մեկին և դա շատ լավ հասկանում են և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում։ Ինչ վերաբերում է Սյունիք այցերին, ապա այստեղ այլ տրամաբանություն է. դա առճակատման մի մաս է, և կարևոր չէ՝ ով է առաջինն այցելել։

Սա խոսում է այն մասին, որ Սյունիքը շատ կարևոր հանգույց է այսօրվա աշխարհաքաղաքականության մեջ, և թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրոպան պատրաստ չեն Սյունիքը զիջելու Ադրբեջանին կամ Թուրքիային։ Սյունիքը Հայաստանի Հանրապետության մի մասն է և որևէ հիմք պնդելու, որ այդ մասը կարող է հայտնվել այլ պետության տիրապետության տակ, ես չեմ տեսնում։ Մինչև հիմա և օրերս կայացած այցերը դրա վառ ապացույցն են»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular