ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավետիք Չալաբյանը պահանջում է հրապարակել ձայնագրության ամբողջական, չմոնտաժված տարբերակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմության կազմակերպած զանգվածային անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների աշխատանքն աչքի էր ընկնում բռնությամբ, շատ հաճախ՝ հավաքների մասնակիցների նկատմամբ բիրտ ուժի կիրառմամբ:

«5165 շարժման» անդամ Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ՝ ոստիկանության աշխատողների շարքերում կան պարկեշտ անձնավորություններ, ովքեր համագործակցային են, իրենք էլ հասկանում են այս չարիքի իշխանության գործողությունների հետևանքները, բայց, ընդհանուր առմամբ կա համակարգային բնույթի շատ լուրջ խնդիր.

«Հենց այդ խնդիրը թույլ չի տալիս, որ այս մարդիկ, ովքեր ունեն ազգային դիմագիծ, կարողանան քաղաքական իշխանության առջև հեռանալու կոնկրետ հարց դնել, այնպես, ինչպես տեղի ունեցավ 98 թվականին, երբ ուժային բոլոր կառույցներն ու դրանց ղեկավարները տեսան, որ Արցախի հարցում պարտվողական քաղաքականություն է և ստիպեցին Լևոն Տեր-Պետրոսյանին հեռանալ: 

Ինչ վերաբերում է առանձին մարդկանց, մասնավորապես, կարմիր բերետավորների գործողություններին, ապա այդ մասին շատ է խոսվել, շատ գնահատականներ են տրվել, և ես միանում եմ այդ գնահատականներին: Ես ևս ականատես եմ եղել այդ բռնություններին, ինքս էլ ոստիկանական բաժանմունք բերման ենթարկելու դեպքերից մեկի ժամանակ հարված եմ ստացել: Հենց այսպիսի մարդկանց առկայությունն է արատավորում, իջեցնում ոստիկանության, իրավապահ համակարգի հեղինակությունը, գցում հանրային վստահությունը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Սողոմոնյանը:

Անդրադառնալով հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման գործին՝ Սողոմոնյանը նշեց.

«Մենք այստեղ տեսնում ենք ամբողջությամբ շինծու գործ՝ բոլոր առումներով: Փայլուն հասկանալով, որ այն արարքը, որը մեղսագրվում է Ավետիքին, գործող Քրեական օրենսգրքում այլևս չկա, դա հանցակազմ պարունակող արարք չէ, նրան կալանավորում են: Եվ որպես հիմնավորում բերում են ոչ թե փաստարկներ, այլ Քրեական դատավարության օրենսգրքում առկա հիմքեր, որոնք պարզապես կրկնօրինակած, արտագրած ձևով են: 

Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ գործը հարուցվել է քրեական դատավարության տեսանկյունից անթույլատրելի ապացուցողական բազայի՝ գաղտնալսված ձայնագրության հիման վրա, այն էլ մոնտաժված: Եվ Ավետիքը պահանջում է, որ հրապարակվի ամբողջական ձայնագրությունը, որում շատ պարզ կերևա, որ ինքը որևիցե կերևա, որ ինքը որևէ մեկին նյութապես չի շահագրգռել՝ հավաքներին մասնակցելու համար: Եթե նույնիսկ դիտարկում ենք ձայնագրությունը, այն անձը, որն անընդհատ խոսում է փողի մասին, փաստացի ազատության մեջ է: 

Այսքանը, կարծում եմ, բավական է՝ հասկանալու համար, որ մեր դատաիրավական համակարգը բացարձակ անկախ չէ, ամբողջությամբ կախված է քաղաքական իշխանություններից: Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հենց այդ լոզունգներով, որ պետք է լինի արդարադատություն, ազատ, անկախ դատական համակարգ, բայց, փաստորեն, իր խոստումները ոչ միայն չի պահում, այլ շատ ավելի վատ վիճակ է հիմա»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular