ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայում ռուսական զորախմբին գրեթե ռազմական առաջադրանք չի մնացել. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայում ռուսական զորախմբին գրեթե ռազմական առաջադրանք չի մնացել, «ցամաքում» զորքերի թիվը որոշվում է կոնկրետ առաջադրանքներով, որոշումը, թե քանի հոգանոց զորք պետք է լինի Սիրիայում, հիմնված կլինի նպատակահարմարության սկզբունքի վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝  RT Arabic-ին տված հարցազրույցում:

Նրան հարցրել են, թե արդյոք Սիրիայում ռուսական զորքերի թիվը պահպանվո՞ւմ է։

«Զորքերի թիվը տեղում որոշվում է կոնկրետ խնդիրներով, որոնք մեր խումբն այնտեղ է լուծում: Պարզ է, որ գործնականում ռազմական առաջադրանքներ չեն մնացել, այլ միայն կայունության և անվտանգության ապահովումը։ Այն ռազմական խնդիրներից, որոնք սիրիական բանակն ուղղակիորեն լուծում է մեր աջակցությամբ, Իդլիբն է, որտեղ ահաբեկչական սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետացել, այն պահպանվել է», - պատասխանել է նախարարը։ 

«Մենք Սիրիայի ղեկավարությունից ոչ մի դիմում չունենք, եթե նման որոշումները նպատակահարմար համարվեն, դրանք կիրականացվեն»,- հավելել է Լավրովը։

Նա նշել է, որ Թուրքիան Սիրիայում փորձում է «իրականացնել այն, ինչի շուրջ պայմանավորվել էին նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի տարի առաջ», սակայն «ինչպես բոլորս տեսնում ենք, ամեն ինչ լավ չի ընթանում»։

«Այս խնդիրը մնում է օրակարգում: Բայց վերջերս, շնորհիվ մեր զորախմբի և սիրիական զինված ուժերի ձեռնարկած միջոցների, մենք Իդլիբից սադրանքներ չենք նկատում սիրիական բանակի դիրքերի և Սիրիայում մեր բազաների վրա», - ասել է Լավրովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular