ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկում են քառորդ եզրափակիչի մենամարտերը. Հայաստանն ունի 9 մասնակից

ՍՊՈՐՏ

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի տղամարդկանց առաջնությունում մեկնարկում են քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանը մրցումային 5-րդ օրն ունի 9 մասնակից:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության ցերեկային մրցահերթում պայքարի մեջ կմտնի Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), որը իր առաջին մենամարտում ուժերը կչափի Իսպանիայից Մարտին Մոլինա Սալվադորի հետ:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի (63,5 կգ) երկրորդ մրցակիցը չեխ Նովակ Պետրն է:

Քառորդ եզրափակիչում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Նրա մրցակիցը Խորվաթիայից Լուկա Պլանտիչն է:

Ժամը 14:00-ից սկսած ԵԱ-ում իր առաջին մենամարտը կանցկացնի 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը: Նրա հետ ուժերը կչափի վրացի Սախիլ Ալակվերդովին: Եվ աշխարհի փոխչեմպիոն գերծանր քաշային Դավիթ Չալոյանի երկրորդ մրցակիցը ընթացիկ առաջնությունում իսպանացի Այուբ Ղադֆան է:

Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն 4 բռնցքամարտիկ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլին է, 86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը կմրցի բելգիացի Վիկտոր Շելստրաետի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆին է, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմենամարտի Հունաստանը ներկայացնող Վահագն Նանիձյանի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular