ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբրահամյանի ձգտումները համահունչ էին սեփական կշռին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հովիկ Աբրահամյանի՝ՀՀԿ-ից դուրս գալը սենսացիա իհարկե չես համարի,որովհետև դեռ Վարչապետ եղած ժամանակ մարդը չէր թաքցնում իր քաղաքական ամենաբարձր ամբիցիաները։ Եթե հիշենք նրա անցած ուղին, քաղաքական դաշտի վրա նրա ունեցած ազդեցությունը,ապա այդ ամբիցիաները տեղ-տեղ կարող էին և արդարացված լինել ու հակառակն անտրամաբանական կլիներ։

Քաղաքական գործիչը պետք է ունենա ամբիցիա,սակայն ի տարբերություն իր շատ կուսակիցների,նրա ձգտումները համահունչ էին սեփական կշռին։ Այդ առումով Աբրահամյանը համարյա թե հասել էր իր ուզածին։

Ինչու համարյա։ Պարզ ու հասարակ մի պատճառով։ Ոչ թե այն պատճառով,որ նա սկսել էր չգոհացնել Սերժ Սարգսյանին ու վերջինս նրան ցույց տվեց դռան տեղը,այլ պարզապես Աբրահամյանը միգուցե փորձում է շարունակել ռեալիզացվել,չի համարում,որ Վարչապետի պաշտոնը իր պիկն էր,չի համարում,որ պետք է անցնի պատմության գիրկը,այլ ֆուտբոլային լեզվով ասած ձևակերպում է իր տրանսֆերը այլ տեղ։

Հայաստանի քաղաքական պլատֆորմը շատ նեղ է, հանրության՝ քաղաքականության մասին պատկերացումներն էլ հիմնականում իռացիոնալ ինտոնացիա ունեն,այդ իսկ պատճառով մարդը շատ լավ հասկանում է,որ ջրի երեսին մնալու համար քայլը պետք է արվի հենց հիմա,երբ չի պակասել քաղաքական դինամիկան։ Սեյրան Օհանյանը,օրինակ իր որոշումը կայացրեց պաշտոնից ազատվելուց մի քանի ամիս հետո,ինչը նշանակում էր,որ նա երկար է մտածել գնա այդ քայլին թե ոչ։ Որոշակի երաշխիքներ ու կողմնակիցներ է ձեռք բերել,նոր հետո հայտարարել։

Մոսկվա կատարած այցը գալիս է ազդարարելու երկու բան

1. Աբրահամյանը որոշակի ռիսկի է գնում՝ հաստատելով, որ ամեն դեպքում Հայաստանի հաջողության գրավականը շարունակում է գտնվել պաշտոնական Մոսկվայի ձեռքում (իսկ ռուս վերնախավի հետ Արգամիչը ունի բավականին ջերմ անձնական հարաբերություններ)։

2. Հանրությանը մեսիջ է ուղարկում,որ դա ավելի քան բավարար գործոն է երկրում լուրջ սուբյեկտ դառնալու համար։ Իսկ հաշվի առնելով,որ Ռուսաստանը 2017 թվականի Պառլամենտական ընտրություններից հետո Հայաստանում իր ազղդեցությունը պահպանելու համար «բազարվելու» է սովորույթի համաձայն ոչ թե մեկ,այլ արդեն մի քանի քաղաքական խմբերի հետ,առավել քան ցցուն են դարձնում, թե ինչպես է Արգամիչը պատրաստվում դասավորվել դաշտում։

Հ.Գ. Ամեն դեպքում, Հովիկ Աբրահամյանի նախկին ենթակաների ու կողմնակիցների անթաքույց հրճվանքն ու խրախճանքը տեսնելիս, հասկանալի է դառնում մեր հանրության քաղաքական բագաժի ամբողջ սնանկությունն ու փչացածությունը,որովհետև հանրությունն է սնուցում էլիտային,այլ ոչ թե հակառակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular