ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլը արդեն այնքան է հեռուն գնացել, որ ադրբեջանական արգումենտներից ավելի անհեթեթ փաստարկներ է օգտագործում». Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Այսօր հողատուն կրկին բարբաջում էր Ազգային Ժողովում՝ մինչ իրեն եղած Արցախյան բանակցությունների բովանդակության մասին։ Կարճ անդրադառնամ այստեղ, հետագայում հարցազրույցներով առավել կմանրամասնեմ։

Եվ այսպես։

«Մադրիդյան սկզբունքները» միակ փաստաթուղթն է, որով միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Այդ փաստաթղթի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները 2009-2013 5 համատեղ հայտարարություն են արել:

Միջազգային պրակտիկայում չի՛ եղել որևէ դեպք, երբ ինքնորոշման իրավունքն իրագործվի միայն անջատվող, ինքնորոշվող հատվածի որոշման հիման վրա: Վերջին օրինակը Կոսովոն է եղել, երբ որ ուղղակի պարտադրվել է: Այսինքն՝ Մադրիդյան փաստաթղթերն ընդունելով, մենք բացարձակապես որևէ վնաս չենք տվել Լեռնային Ղարաբաղում 1991 թվականին կայացած հանրաքվեին:

Ակնհայտ է, որ եթե նոր հանրաքվեն կայանար, այն լինելու էր, այդպես էլ գրված է, կա՛մ ՄԱԿ-ի, կա՛մ ԵԱՀԿ դիտորդների մասնակցությամբ: Այն, ինչ որ Լեռնային Ղարաբաղում 1991 թ. անցկացվել է, եղել է առանց միջազգային մանդատ ունեցող դիտորդների և այլն: Ակնհայտ է, որ հենց այնպես չէր կարելի պնդել, ասել՝ սա է և վերջ, որովհետև մենք չէինք ունենա միջազգային հանրության աջակցությունը: Նիկոլը արդեն այնքան է հեռուն գնացել, որ նույնիսկ ադրբեջանական արգումենտներից ավելի անհեթեթ փաստարկներ է օգտագործում։ Նույնիսկ Ադրբեջանը ռիսկ չէր անում այդպիսի արգումենտներ բերել բանակցությունների ողջ ընթացքում:
 
Այսինքն՝ այնպիսի աբսուրդ արգումենտ է բերում Նիկոլը, որ նույնիսկ ադրբեջանցիների մտքով էլ չէր անցնի: Ընդ որում, եթե ծրագիրն իրականացվեր, ապա մենք ունենալու էինք նաեւ Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված եւ երաշխավորված միջանկյալ կարգավիճակ։ Տալու էինք 5 շրջան, բայց երկուսը մնալու էին, որովհետև Լաչինն ու Քելբաջարը շատ սերտորեն կապված են ռեֆերենդումի անցկացման հետ։  Եթե ռեֆերենդում չլիներ, այդ երկու շրջանը մնում էին հայկական (սա անգամ Ալիեւն է մի քանի անգամ խոստովանել), իսկ Արցախի անվտանգությունը պահելու էին միջազգային մանդատ ունեցող խաղաղապահները։ Ահա ամբողջ ճշմարտությունը Մադրիդյան սկզբունքների մասին՝ սեղմ եւ հասկանալի։
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular