ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց իրավունքների, անվտանգության թեմային անդրադառնալու չենք կարող հասնել ԼՂ խնդրի համապարփակ կայուն լուծման․ Տոյվո Կլաար. News.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավունքներն ու անվտանգության հարցը եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնավորման հիմնական խնդիրներից մեկը և առանց այս թեմային անդրադառնալու չենք կարող հասնել համապարփակ կայուն լուծման, այս մասին NEWS.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ինչ նկատի ուներ, երբ Բրյուսելում մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ զրույցում ընդգծել է Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը անդրադառնալու անհրաժեշտությունը։

«Նախագահ Միշելն ընդգծել է այն փաստը, որ, իր կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների շուրջ բանակցություններից բացի, կարևոր է անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդրին։ Միջպետական հարաբերությունները, բնականաբար, շատ կարևոր են և պետք է կարգավորվեն։ Մենք շատ լավ գիտենք, որ իրավունքներն ու անվտանգությունը միջէթնիկական համատեքստում եղել են հակամարտության սկզբնավորման հիմնական խնդիրներից մեկը: Առանց այս թեմային անդրադառնալու մենք չենք կարող հասնել համապարփակ կայուն լուծման։

Ինչ վերաբերում է կարգավիճակին և ինքնորո

շմանը, ԵՄ-ն միշտ ունեցել է հստակ դիրքորոշում՝ մենք կաջակցենք ցանկացած համաձայնագրի, որը կերաշխավորի երկարաժամկետ կայուն լուծում։ Խաղաղության գործընթացները սովորաբար ուղեկցվում են վախերով, հույզերով, շահարկումներով և սխալ մեկնաբանություններով, դա բնական է»,– ասել է նա:

Տոյվո Կլաարը նշել է, որ այս համատեքստում «կարևոր է, որ գործընթացը լինի հնարավորինս թափանցիկ, որպեսզի հասարակությունները հստակ պատկերացում ունենան այն մասին, թե ինչ է քննարկվում»։

«Նաև լարվածությունը թուլացնելու և հռետորաբանությունը թուլացնելու անհրաժեշտություն կա։ ԵՄ-ն ողջունեց ապրիլի 13-ին խորհրդարանում Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի արած արտահայտությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի վերջին դիրքորոշումը թշնամության էջը շրջելու և հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար, լինի դա էթնիկ հայ բնակչությունը, թե վերջին ռազմական գործողություններից տեղահանված անձինք, ապահով և դրական ապագա ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ»,– ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular