ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ բացահայտումներ կարող են անել Արթուր Վանեցյանն ու Հրաչյա Թաշչյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Հայաստանում էլ ավելի հաճախ է հնչում կոչը առ այն, որ իշխանությունները պետք է բացահայտեն, թե 2018 թվականից ի վեր ինչ են բանակցել ադրբեջանական կողմի հետ և ինչ պայմանավորվածությունների արդյունքում է Ղարաբաղի հարցում նշաձողն այդչափ իջել:

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը նախորդ տարվա նոյեմբերի 25-ին կրկին անդրադարձել էր Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային: Նա հայտարարել էր, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Մյուս կողմից, սակայն, պարոն Վանեցյանը չի նշել երկրորդ պաշտոնյայի անունը:

Մամուլի տեղեկությունների համաձայն` երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է: Եթե Վանեցյանը հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա պարոն Թաշչյանը WhatsUp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ: Թաշչյանը  ԱԳՆ-ում զբաղեցրել է բազմաթիվ կարևոր դիրքեր, եղել էլ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, 2009-2011 թթ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Թաշչյանը 2018-2020 թթ. եղել է վարչապետ Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: Այս ինֆորմացիայի արտահոսքից հետո, սակայն, Փաշինյանը որոշում է Թաշչյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Հասկանալի է, որ իշխանությունները որևէ առիթ չունեն բացահայտելու իրողությունը, սակայն ինչն է խանգարում այս երկու արդեն նախկին պաշտոնյաներին բացել խաղաքարտերը և պատմել, թե ի վերջո ինչ են բանակցել ադրբեջանցիների հետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով: Եթե այդ տեղեկատվությունը չհրապարակվի այսօր, ապա ե՞րբ է լինելու այն հրապարակելու ամենահարմար առիթը: Ըստ էության, երկու նախկին պաշտոնյաներին այսօր ոչինչ չի կաշկանդում իրողությունը ներկայացնելու հարցում, հատկապես՝ Արթուր Վանեցյանին, ով իրեն  բացահայտ դիրքավորել է ընդդիմադիր դաշտում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular