ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը համաձայն չէ ղարաբաղյան հակամարտության «լուծված» լինելու Ալիևի պնդման հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Eadaily.com-ը գրում է, որ  Միացյալ Նահանգները համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության մնացած չլուծված հարցերի համապարփակ և տևական բանակցային կարգավորումը Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի բանալին է: Այդ մասին «Արմենպրես» պետական ​​լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին։ «Անկասկած, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված»,- նշել է դիվանագետը մատնանշելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։

Նրա խոսքով, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը առանցքային գործոն է, բայց ոչ միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը համապարփակ խաղաղության հասնելու համար։

Վաշինգտոնը համոզված է, շարունակել է դեսպանը, որ ձգձգվող հակամարտության հիմքում ընկած խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, որպեսի գտնվի համապարփակ լուծում հիմնված տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա։

Լին Թրեյսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների շարունակմանը և «պատրաստ է ներգրավվել երկկողմ ձևաչափում համախոհ երկրների հետ, այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին Երևանում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագա կառուցելուն: Այդ ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կօգնեն այս երկրներին հասնել կայուն և համապարփակ խաղաղության»,- համոզմունք է հայտնել «Արմենպրես»-ի զրուցակիցը: Միևնույն ժամանակ, դեսպանը մատնանշել է ԱՄՆ-ի մտահոգությունները այնպիսի գործողությունների վերաբերյալ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման վերջին դադարեցումը և ադրբեջանական զորքերի տեղաշարժը շփման գծի երկայնքով:

Ինչպես հաղորդում է EADaily-ն, Իլհամ Ալիևը թուրքական պետական ​​«Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ միավոր չկա»: «Կարո՞ղ է կարգավիճակ ունենալ Լեռնային Ղարաբաղի այն միավորը, որը գոյություն չունի։ Իհարկե ոչ: Ես ասել եմ և ուզում եմ կրկնել. եթե ինչ որ մեկն ուզում է Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալ, թող իր տարածքում նման կառույց կամ հանրապետություն ստեղծի և ճանաչի նրա անկախությունը։ Մենք էլ կարող ենք դա ճանաչել, բայց ոչ Ադրբեջանի տարածքում»,- այն ժամանակ ընդգծել էր Ադրբեջանի ղեկավարը։

Պաշտոնական Բաքվի «լուծված ղարաբաղյան հակամարտության» դիրքորոշումը չի կիսում ոչ միայն Երևանը, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular