ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենաուժեղ անհատները՝ ըստ կենդանակերպի նշանի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Greatpicture.ru կայքն ըստ հերթականության ներկայացրել է կենդանակերպի ամենաուժեղ անհատներին։

Աղեղնավոր։ Կրակի տարերքի շարքում կենդանակերպի այս նշանն ամենաուժեղն է համարվում։ Նրա ներկայացուցիչները գրեթե միշտ կարողանում են վերահսկել զգացմունքները, չնեղսրտել մանրուքներից և հաղթահարել ցանկացած խնդիր։ Դժվար է նրանց կոնֆլիկտի դրդել։

Առյուծ։ Նրանց կարելի է տեղավորել ցանկի երրորդ հորիզոնականում։ Նրանք միշտ ուժեղ, կամային են թվում։ Բայց իրականում նրանց պահվածքը շատ հաճախ կախված է արտաքին հանգամանքներից և շրջապատի կարծիքից։ Նրանց աջակցություն է հարկավոր։ Եթե դա չկա, նրանց ոգին կարող է ընկնել։

Խոյ։ Չնայած ի ծնե ակտիվությանը, նպատակասլացությանը և համառությանը՝ կրակի տարերքի շարքում Խոյերն ամենաթույլն են համարվում։ Նրանց դժվարությամբ է հաջողվում վերահսկել զգացմունքները, իսկ նրանց վարքագիծը հաճախ հոգեկան ապրումների ազդեցությանն է ենթարկվում։ Նրանք կարող են հիմարություն անել՝ ենթարկվելով րոպեական պոռթկմանը, ապա երկար ժամանակ զղջալ դրա համար։

Ջրհոս։ Օդի տարերքի ներկայացուցիչներից ամենաուժեղ անհատները Ջրհոսներն են։ Չնայած նրանց երազկոտությանը և բարձր իդեալների ձգտմանը՝ այս նշանի ներկայացուցիչները կարող են հանգստությամբ բազմաթիվ դժվարություններ հաղթահարել և չեն հանձնվում նույնիսկ ամենադժվար իրավիճակներում։ Նրանց ուժ է տալիս ևս մեկ կարևոր հատկություն՝ նրանք հեշտությամբ կարողանում են հրաժեշտ տալ հնին, ինչը նշանակում է, որ կարող են ավելի վստահ առաջ գնալ։

Կշեռք։ Օդի տարերքի ներկայացուցիչների շարքում երկրորդ տեղում են։ Բարձր ոգի ունեն, բայց բնավորության որոշ թերություններ թույլ չեն տալիս ժամանակին օգտագործել այն պետք եկած ժամանակին։ Խնդիրն այն է, որ Կշեռքները հաճախ են ամեն ինչ թողնում վերջին պահին, կարող են զուր ժամանակ վատնել և ոչ միշտ են գործերն ավարտին հասցնում։ Արագ են ոգևորվում, նույն արագությամբ էլ սառչում՝ կորցնելով էնտուզիազմը։

Երկվորյակներ։ Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների բնավորության երկակի բնույթը հաճախ է նրանց խանգարում կենտրոնանալ մի գործի վրա և որոշումներ կայացնել։ Դա նրանց թուլացնում է հանկարծակի դժվարությունների առաջ։ Բախվելով խնդիրների՝ Երկվորյակները հաճախ կորցնում են իրենց և չեն կարողանում ելք գտնել, ինչը նրանց ստիպում է ուրիշներից օգնություն խնդրել։

Ձկներ։ Շատերը հակված են Ձկներին ընդունել որպես տարօրինակ անձանց։ Սակայն աստղագետները նշում են, որ Ձկները ջրի տարերքի ամենաուժեղ ներկայացուցիչներն են։ Նրանք կարող են երկար և համբերատար քայլել դեպի հաջողությունը՝ առանց հիասթափվելու, սպասելով արդյունքի և երազելով։

Կարիճ։ Կարիճներն այնքան էլ ուժեղ չեն, որքան ցանկանում են երևալ։ Նրանց զգալիորեն խանգարում է ամեն ինչ ներսում պահելը։ Արդյունքում՝ կուտակված զգացմունքներն «ուտում են» նրանց կենսական էներգիան, ինչի արդյունքում նրանք ավելի թույլ են դառնում։

Խեցգետին։ Ջրի տարերքի ներկայացուցիչներից ամենախոցելիները Խեցգետիններն են։ Նրանք չափազանց զգայուն են, այդ պատճառով էլ նրանց հարկավոր է հարազատների և ընկերների մշտական հոգեբանական աջակցությունը։ Ժամանակին չստանալով այդ աջակցությունը՝ Խեցգետինը կարող է դեպրեսիայի մեջ ընկնել։

Այծեղջյուր։ Հողի տարերքի ներկայացուցիչների շարքում Այծեղջյուրն առաջին տեղն է զբաղեցնում։ Դիմացկուն են, հավակնոտ, վճռական, հստակ նպատակներ են դնում իրենց առաջ, աստիճանաբար և հետևողականորեն իրականացնում են պլանները՝ հաշվի չառնելով դժվարությունները։ Նույնիսկ, եթե ամեն ինչ քանդվում է, Այծեղջյուրները կանգ չեն առնում նպատակին հասնելու ճանապարհին։

Կույս։ Մակերեսային ծանոթության դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են կամային և ուժեղ թվալ։ Բայց որոշ դեպքերում նրանք պարզապես չեն կարողանում ընդունել աշխարհը, որը նրանց դուր չի գալիս։ Հասկանալով, որ չեն կարող ոչինչ փոխել, հանձնվում են և պարզապես սկսում լողալ ալիքի ուղղությամբ։

Ցուլ։ Հողի տարերքի այս ներկայացուցիչներն ամենաթույլն են։ Շատ են սովորել կայունության, ինչի հետևանքով ցանկացած չպլանավորված փոփոխություն նրանց հանում է շարքից։ Նույնկերպ նրանք կարող են հանձնվել անսպասելի դժվարությունների հետևանքով, որոնք խանգարում են նրանց իրականացնել պլանները։ Սա նրանց գրեթե անպաշտպան է դարձնում կյանքի դժվարությունների առջև։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular