ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորքային վերլուծողների, մտածող հատվածի նկատմամբ որս է սկսվել. Աբրահամ Գասպարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմության նախաձեռնած գործընթացում ընդգրկված են տարբեր հասարակական, քաղաքական միավորներ և գործիչներ, և իշխանությունների կողմից թիրախավորվում ու քաղաքական բռնաճնշումների են ենթարկվում հատկապես ժողովրդի շրջանում վստահություն վայելող և արտերկրում մեծ կապեր ունեցող գործիչները։

Քաղաքական գիտությունների թեկնածու, hեռուստամեկնաբան, լրագրող Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ Հայաստանում ռեպրեսիաների փուլը ոչ թե վերջերս՝ ընդդիմադիր զանգվածի, իշխանության թեզերին պաշտոնապես ընդդիմացողների նկատմամբ է սկսվել, այլ ավելի շուտ, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող.

«Շատ կարևոր մի հանգամանք կա. այս ճնշումները չեն կրում մամուլի ազատության կամ մարդու իրավունքների հետ կապված ինչ-որ խնդիրների բնույթ, այլ կոնկրետ  պետական քաղաքականության նկատմամբ պաշտոնապես ընդդիմացողների, խորքային վերլուծողների, մտածող հատվածի նկատմամբ որս է սկսվել, որի գլխավոր նպատակը Հայաստանը կործանող այս քաղաքականությանն ընդդիմացողների գլուխների ձերբակալումն է և դրա միջոցով մարդկանց մոտ վախ առաջացնելը, որ եթե ընդդիմանան, կարժանանան նման ճակատագրի:

Խնդիրն իրականում շատ պարզ է.  այս իշխանությունները խոր վախերի մեջ են և շատ լավ հասկանում են իրենց վարած քաղաքականության կործանարար լինելը՝ երկրի, պետության և ժողովրդի համար, այդ պատճառով էլ ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմը՝ թե՛ լրատվական, թե՛ քարոզչական, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ իրավապահ մարմիններին պետք է գործի  դնեն, որպեսզի կարողանան հասնել հաջողության: Կան  հստակ պայմանավորվածություններ արտաքին ուժերի հետ, ինչի ականատեսն ենք մենք լինում, հատկապես երեկ Բրյուսելում տեղի ունեցած ձախողված բանակցության և Հայաստանի՝ ազգային շահերի տեսանկյունից ոչ բարենպաստ լուծումների առումով և անհրաժեշտ է բոլոր այն մարդկանց, ովքեր ոչ միայն կույր հակաիշխանական թեզեր են առաջ քաշում, այլ վերլուծելով և մարդկանց լուսավորելով, բացատրելով մութ կետերը, ականները պաշտոնական քաղաքանության այս մարդիկ փորձում են բացատրել, իշխանությունն սկսել է որս իրենց նկատմամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Գասպարյանը:

Լրագրողի խոսքով՝ բոլոր մարդիկ ովքեր կարողանում են հանրային կարծիք ստեղծել, մարդկանց տրամադրությունների վրա ազդել, կամաց-կամաց չեզոքացվելու են.

«Այստեղ խոսքը բոլոր այն տղերքի մասին է, ովքեր իրենց խոսքում դնում են միտք, վերլուծություն և դուրս են նեղ անձնական պիտակավորումներից, այդ թվում՝ Ավետիք Չալաբյանի: Ես չեմ ուզում սուբյեկտիվ գնահատական տալ, որովհետև Ավետիքն իմ ընկերն է, իմ գաղափարական, ճանապարհակից ընկերը և բավական սուբյեկտիվ կլինեմ, եթե արտահայտվեմ այդ հարցում։ Բայց մի բան հստակ է. Չալաբյանն առանձնանում է իր խոսքի խորությամբ, որակյալ վերլուծությամբ և իր անցած ճանապարհով։ Ի վերջո, մենք քիչ չալաբյաններ ենք ունեցել Հայաստանում, ովքեր միջազգային տարբեր հարթակներում ունեցել են հեղինակություն, կերտել են լուրջ կարիերա և հրաժարվել են այդ ամենից՝ իրենց փորձը ծառայեցնելով Հայաստանին և հային։

Իշխանությունը ցանկացած մարդու, որը նման որակներ ունի, պիտի հալածի, փորձի պախարակել, ծաղրել՝ անկախ փաստից՝ Ավետիքի վարքաբանության մեջ կան քննադատելի կամ դրվատելի արարքներ, մենք այստեղ չենք ընկնում մանրուքների հետևից։ Եթե կա մի մեծ վերնագիր՝ հայրենիքի փրկությունը և այդ գործի համար պոտենցիալ ունեցող մարդիկ, իշխանությունն այդ որակի մարդկանց ետևից է ընկենու։ Եվ խնդիրը քանակի մեջ չէ, բոլոր մարդիկ ովքեր կարողանում են հանրային կարծիք ստեղծել, մարդկանց տրամադրությունների վրա ազդել, կամաց-կամաց չեզոքացվելու են, որպեսզի ավելի հեշտ լինի «հրապարակ լցնողներից», մարդկանց ցավը զգացողներից և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկողներից հնարավորինս շուտ ձերբազատվել»։

Մարիամ նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular