ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական ձախողված հանդիպումը հայկական շահերի սպասարկման տեսանկյունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատելով 2022 թ. մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի և օկուպանտ ադրբեջանի սուլթան Իլհամի հանդիպման արդյունքներով ՀՀ կառավարության և Եվրամիության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակված հայտարարություններից՝ հանդիպումը պետք է համարել ձախողված առնվազն հետևյալ պատճառներով.

  1. Հայտարարություններում որևէ խոսք չկա ադրբերաջանաարցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ տարիների աշխատանքի արդյունքում կոնֆլիկտող կողմերի միջև համաձայնեցված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, այն է՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի, ադրբեջանաարցախյան կոնֆլիկտի կարգավորման մանդատ ունեցող միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին:
  2. Հայտարարություններում արտացոլված չեն 2021թ. մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների ՀՀ տարածքից անհապաղ դուրս բերման մասին արձանագրումներ:
  3. Հայտարարություններում արտացոլված չեն 2022թ. մարտի 24-ին ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջների կոպտագույն խախտմամբ Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի ներխուժման արդյունքում վերահսկողության տակ վերցված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, գյուղի շրջակայքից, Քարագլուխ նախկին բնակավայրից ու համանուն բարձունքից և հարակից դիրքերից ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումներն անհապաղ դուրս բերելու և ելման դիրքեր վերադարձնելու մասին արձանագրումներ:
  4. Հայտարարություններում չկա հստակ արձանագրում օկուպանտ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիների, պատանդների անհապաղ ազատ արձակման և Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու մասին:

    ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
    քաղաքագետ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular