ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 23)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ադրբեջան՝ Բնապահպանության և բնական պաշարների օր և Բաբի փառաբանման օր, Վրաստան՝ Սուրբ Սիմոն Կանանիտայի օր, Տաջիկստան՝ Երիտասարդության օր, Յամայկա՝ Աշխատանքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1878-վախճանվել է հայ դրամատուրգ Կղեմես Սիպիլյանը;

1893-վախճանվել է բելգիացի արևելագետ, հայագետ Ֆելիքս Նևը։

1908-ծնվել է հայ նկարիչ, քանդակագործ Արամ Ղարիբյանը։

1925-ծնվել է հայ բժիշկ, առողջապահության գործի կազմակերպիչ Զախարի Նարիմանովը։

1932-ծնվել է հայ գրող, հրապարակախոս, ԱՍԱԼԱ-ի հիմնադիր Գևորգ Աճեմյանը։

1945-ծնվել է Հայկական ԽՍՀ-ի և Ռուսաստանի ֆեդերացիայի վաստակավոր արտիստ, կրկեսի արտիստ, գիշատիչների վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը։

1947-ծնվել է կոմպոզիտոր Արամ Սաթյանը։

1960-վախճանվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վատիկանի հետ։

2001 - պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

2005- Ախալցխայում տեղակայված վրացական բանակի երրորդ բրիգադի 31-րդ գումարտակից 14 հայ զինվորներ, չհանդուրժելով իրենց նկատմամբ վրացի զինծառայողների կողմից կիրառվող բռնությունները, լքել էին իրենց զորամասը:

2006- Հայ առաքելական եկեղեցին դատապարտել է «Դա Վինչիի գաղտնագիրը» գեղարվեստական կինոնկարը՝ կոչ անելով բոյկոտել ինչպես կինոնկարը, այնպես էլ դրա հիմքում ընկած գիրքը:

2008- Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը մերժել է նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Հանրային խորհրդում ընդգրկվելու առաջարկը:

2011- Նյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն, որը կազմակերպվել է Հայ օգնության ֆոնդի կողմից:

2013-խորհրդարանը 76 կողմ, 41 դեմ հարաբերակցությամբ ընդունել է նոր կառավարության գործունեության ծրագիրը:

2018-Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն: Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն ունեցող «Մերեց» կուսակցությունը:

2019-Հայ հեղափոխական դաշնակցությունը հանրահավաք է անցկացրել Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքի կարգախոսն է՝ «Զարգանալու ենք չզիջելով, լրջացե՛ք»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1052-ծնվել է Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 1-ինը։

1592-Վենետիկում ինկվիզիցիայի կողմից ձերբակալվել է իտալացի փիլիսոփա Ջորդանո Բրունոն։

1618-պաշտոնապես սկսվել է Երեսունամյա պատերազմը։

1707-ծնվել է շվեդացի բնախույզ, կենդանական և բուսական աշխարհի առաջին դասակարգման համակարգի ստեղծող Կարլ Լիննեյը։

1790-ծնվել է ֆրանսիացի ծովագնաց, Խաղաղ օվկիանոսի հետազոտող Ժյուլ Սեբաստիան Սեզար Գյումոն-Դյուրվիլը։

1877-հայտարարվել է Ռումինական կոմսության անկախությունը Թուրքիայից։

1904-Վիեննայում բացվել է հունա-հռոմեական ըմբշամարտի առաջին աշխարհի առաջնությունը։

1915-Իտալիան պատերազմ է հայտարարել Ավստրո-Հունգարիային և մտել Առաջին Համաշխարհային պատերազմի մեջ։

1922-Պետրոգրադում ստեղծվել է պիոներական կազմակերպություն։

1949-գործողության մեջ է մտել ԳՖՀ-ի սահմանադրությունը, այդպիսով հայտարարվել է ԳՖՀ պետության ստեղծումը։

1951-ծնվել է խորհրդային և ռուսական գրոսմայստեր, շախմատի 12-րդ աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը։

1971-Հարավսլավական Կրկ կղզու շրջանում վայրէջքի ծամանակ վթարվել է «Aviogenex» ընկերության Տու-134 ինքնաթիռը, զոհվել են 78 մարդ, դա Տու-134 ինքնաթիռի առաջին վթարն էր։

1974-Կիևի շրջակայքում վթարվել է «Աէրոֆլոտ» ընկերության Յակ-40 ինքնաթիռը, զոհվել է 29 մարդ։

1978-Մոսկվայի շրջանում վթարվել է Տու-144 ինքնաթիռը՝ զոհվել են 2 մարդ, որի հետևանքով դադարեցվել է Տու-144-երի շահագործումը որպես ուղևորատար ինքնաթիռ։

1987-ԽՍՀՄ-ում դադարեցրել են խլացնել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

1988-Միշել Պլատինին հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին։

1991-Լենինգրադում վայրէջք կատարելիս՝ վթարվել է Աէրոֆլոտ ընկերության Տու-154 ինքնաթիռը՝ զոհվել են 15 մարդ։

2004-փլվել է Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի Ե2 միջազգային տերմինալի տանիքը՝ զոհվել է 15 մարդ։

2021- իտալական Մոտտերոնե լեռան ճոպանուղին կտրվել է, որի արդյունքում զոհվել է 14 մարդ:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular