Բժիշկը անվանել է կորոնավիրուսով վարակվելուն ամենաքիչ հակված մարդկանց կատեգորիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆLenta.ru-ն գրում է, որ Յամալի հանրային առողջության և բժշկական կանխարգելման կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, կենսաբանական գիտությունների թեկնածու Նատալյա Պոլովոդովան պատմել է այն դեպքերի մասին, երբ մարդը չի կարող վարակվել COVID-19-ով։
Պոլովոդովան ասել է, որ քաղաքացին կարող է ամենաքիչ ենթակա լինել կորոնավիրուսով վարակվելու, եթե հայտնվի մարդկանց որոշակի կատեգորիայի մեջ։ Նրա մարմնում պետք է լինի միոկինների բարձր մակարդակ, որոնք ի պատասխան մկանների կծկման ձևավորվող սպիտակուցներ են։ «Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ սպորտը նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, որից, ցավոք, ընդմիշտ չենք բաժանվելու։ Դրական ազդեցությունը կապված է այն սպիտակուցների հետ, որոնք ձևավորվում են մեր մարմնում ի պատասխան մկանների կծկման: Դրանք կոչվում են միոկիններ», - բացատրել է նա:
Ըստ բանախոսի գեր մարդիկ ավելի հակված են վարակվելու COVID-19-ով օրգանիզմում միոկինների ցածր մակարդակի պատճառով։ Նման մարդկանց մոտ մկանային սպիտակուցներն ավելի քիչ ակտիվ են արտադրվում։ Պոլովոդովան հորդորել է մարդկանց ավելի շատ շարժվել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը