ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանություններն իրենց քայլերով փորձում են հանձնել Արցախի մնացած հատվածը․ Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արցախն այլևս փրկվելու է Երևանի կենտրոնում, Արցախի պաշտպանությունն իրականացվելու է Երևանի կենտրոնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերն այսօր ապահովում են Արցախի ժողովրդի ու Արցախի մնացյալ հատվածի անվտանգությունը։

«Այս իշխանություններն իրենց քայլերով փորձում են հանձնել Արցախի մնացած հատվածը, որևէ քայլ չեն իրականացնում Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու համար։ Այստեղ՝ Երևանում, Հայաստանում, պետք է պայքարենք ու պաշտպանենք Արցախի շահերը, իսկ մնացած ամեն ինչ կեղծ են»,- ասաց Վանեցյանը։

Վանեցյանն ասաց, որ բոլորն են եղել  Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից։

«Ես  եղել եմ  Արցախում սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը։ Նոյեմբերի 8-ին պաշտպանության բանակի  հրամանատարի կողմից ասվել է, որ ռազմական գործողություններն ավարտվել են, դուք այլևս բան չունեք անելու, գնացեք Երևան։

Ասում են Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը հանձնել են Շուշին։ Հասկանում եք՝ ինչի մասին են խոսում։ Սեյրան Օհանյանը իմ աչքի դեմն է եղել քանի օր Շուշիում։ Սեյրան Օհանյանի ընկերը հրազենային վիրավորումից է զոհվել, մեր Էդգար Ավանեսովը։ Հրազենային, այսինքն թուրքն ավտոմատով կրակել է։ Հասկանում եք՝ այդ պատերազմի ժամանակ չի եղել իրավիճակ, որ թուրքն ու հայը դեմ առ դեմ մարտի բռնվեն։ Մենք եղել ենք այդ իրավիճակում։ Հետո եղել է Շուշիից իջնելու հրաման։ Թող քննություն իրականացնեն, հասկանան՝ ինչու եղավ այդ հրամանը, ով հանձնեց Շուշին, ինչու հանձնեց։

Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում է՝ առանց Շուշին հանձնելու պատերազմը հնարավոր չէր կանգնեցնել։

Հիմա հարց է առաջնում՝ ինքը ամեն ինչ արեց, վերջում էլ հրամանը տվեցին Շուշիից դուրս գալու, որ պատերազմը կանգնեցնե՞ն, թե՞ իր ու Ալիևի պայմանավորվածությունները վերջնական կյանքի կոչվի»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular