ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդկանց, ովքեր համարում են, որ հրապարակում հավաքված մարդիկ պետք է գնան պոստ պահելու, ուզում եմ հարցնել՝ տեղյա՞կ եք, որ սա պետություն է․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են, որ այս հրապարակում հավաքված մարդիկ պետք է գնան պոստեր պահելու, ուզում եմ հետևյալ հարցադրումն անել՝ դուք առհասարակ տեղյա՞կ եք, որ սա պետություն է»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանը հիշեցրեց, որ դեռ 2018 թվականին, երբ այս իշխանությունը հիմք դրեց Արցախի և Հայաստանի հանձնման գործընթացին, հայտարարել էր՝ Հայաստանում ոստիկանական զորքերն այլևս չեն զբաղվելու հասարակական կարգի պահպանությամբ, որովհետև նրանք գնալու են սահմաններ, մարտական հերթապահության իրականացնելու։

Նա ասաց, որ ոստիկանության զորքերի ընդհանուր ռեսուրսների ընդամենը 10-15 տոկոսն է այդ գործին ծառայում։

«Բոլորդ տեսնում եք, թե ոստիկանական զորքերն այս իշխանությունն ի՞նչ ձևով է օգտագործում, ի՞նչ հրամաններ է իջեցնում, ինչ ապօրինությունների մեջ է մտցնում»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

«Բա ոստիկանության զորքերը ... ինչո՞ւ  պոստ չեն պահում կամ ընդհանուր ներուժի 10-15 տոկոսի չափով է անում»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով, մարդիկ քարոզչական տեսանյութեր են հրապարակում դիքերից, կոչ անում կրկին Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց գնալ դիրքեր, ասում են՝ դրա կարիքը կա։

«Ո՞ւր է նայում ԱԱԾ-ն։ Մարդիկ բացահայտ ելնում ու հայտարարում են, որ դիրքերում խնդիր կա, զորք չկա։  Բա՞ ԱԱԾ-ն։ Միայն մոնիտորինգ է անում ընդդիմադիր հայացքներով մարդկանց։ Մարդիկ փակ բնույթի տեղեկատվություն են հրապարակում,  ինչո՞ւ այդ մարդկանցով չեք զբաղվում»,- ասաց Աբրահամյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular