ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թումանյանական շնչով սիրելի ավանդույթը՝ նոր ոգով ու ակնկալիքներով. Նոյեմբերյանում երկրորդ անգամ կկայանա «Ջանգյուլում» փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հուլիսի 23-24-ին` ավանդական Վարդավառի օրերին, Նոյեմբերյանի Շահրիգոլ կոչվող սարում երկրորդ անգամ կկայանա «Ջանգյուլում» փառատոնը։

Թումանյանական շնչով սիրելի ավանդույթը «Բերդավան» հիմնադրամի կողմից այս տարի կանցկացվի նոր ոգով ու նոր ակնկալիքներով.

«Մեր հիմնադրամն իր առջև նպատակ է դրել վերականգնել ու զարգացնել համայնքի կյանքն ու ակտիվությունը, նպաստել բարեկարգմանը։ Պահպանելով մեր գլխավոր նպատակը՝ որոշեցինք այս տարի արդեն երկրորդ անգամ իրականացնել նոյեմբերյանցիների ամենասիրելի ավանդույթներից մեկը՝ Վարդավառի տոների Ջանգյուլումը։

Մենք ցանկանում ենք Նոյեմբերյան աշխարհին հետ բերել միշտ սպասված տոնակատարությունը՝ իր ողջ մանրամասնությամբ ու հմայքով, վերականգնել ու պահպանել մեր ավանդույթները»,- 1or.am-ի հետ զրույցում նշում է «Բերդավան» հիմնադրամի խորհրդի անդամ, «Ջանգյուլում» փառատոնի կազմակերպիչներից Գոհար Ասլիկյանը:

Երգ ու պար, ուրախ խաղեր ու ժամանց, բնություն ու ակտիվ հանգիստ: Փառատոնին  կմասնակցեն երգի-պարի ազգագրական խմբեր Վրաստանից և Երևանից, ինչպես նաև՝ տեղի մշակութային խմբերը: Կազմակերպչական թիմը ամբողջությամբ կամավորներ են, աշխատանքն իրականացվելու է թիմային բաժանումներով՝ ավելի արդյունավետ աշխատելու համար:

Նախորդ տարի «Ջանգյուլում»-ն ավելի քան 200 մասնակից է ունեցել: Գոհարի խոսքով՝ այս տարի արդեն ավելի շատ մասնակիցների են սպասում, քանի որ բոլորը խոստացել են վերադառնալ՝ ավելի մեծ խմբով.

«Նախորդ տարվանից արձագանքներն իսկապես անսպասելի շատ դրական էին, նույնիսկ անձրևային եղանակն ու ֆորսմաժորային իրավիճակները՝ եղանակով պայմանավորված, չխոչընդոտեցին ամբողջ ընթացքը։ 

Այս պահին առաջարկվող փաթեթների մշակման փուլում ենք, թե ինչպես պետք է մասնակցել փառատոնին։ Կլինի հիմնադրամին նվիրատվությունով, և փառատոնից գոյացած գումարը կծառայի հստակ նպատակի, որի մասին առաջիկայում կխոսենք:  
Ինչպես անցած տարի, այս տարի էլ կունենանք հովանավոր գործընկերներ՝ «Դարոյինք» ՍՊԸ-ն, Արզնին, և բազմաթիվ անհատներ»: 
 
Հավելենք, որ փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես: Գրանցվելու կարգին վերաբերող մանրամասներին կարող եք ծանոթանալ «Բերդավան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular