ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրատես». Նա գնաց մենա՞կ, թե՞... Հովիկ Աբրահամյանը 7 ընտրություն ունի

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է.

«ՀՀ նախկին փոխվարչապետ, վարչապետ, նախարար, Աժ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալն ազդարարեց Ֆեյսբուքով: Նախորդ օրը առավոտյան տեղեկացրեց, հաջորդ օրը երեկոյան բանավոր հաստատեց: Իբրեւ փորձված ինտրիգան՝ Հովիկ Աբրահամյանը ժամանակ տվեց ինքն իրեն ու մնացածներին՝ իր հետ բանակցելու, իրավիճակ փոխելու կամ ընդունելու մարտահրավերը, որ ՀՀԿ-ից դուրս եկող, բայց քաղաքականության մեջ մնացող Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է նետել: Թե ո՞ւմ: Կերեւա: Սա այն դեպքն է, որ Հովիկ Աբրահամյանը բազում տարբերակներ ունի:

1. Հովիկ Աբրահամյանը դուրս չի գալիս ՀՀԿ-ից: Համենայն դեպս՝ ՀՀԿ գրավոր դիմում չի ներկայացրել: Անլուրջ է, բայց անհավանական չէ:

2. Հովիկ Աբրահամյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից ու իբրեւ միայնակ գայլ սեփական քաղաքական ուժն է ձեւավորում՝ հաջորդ ընտրությունների թիրախով: Սա լուրջ է, բայց, դատելով նրա ամեն ինչ այստեղ ու հիմա, ոչ թե հետո ու ինչ-որ տեղ ունենալու բնավորությունից, քիչ հավանական է: 

3. Հովիկ Աբրահամյանը ֆինանսական, մարդկային ռեսուրսներն ու կապերը ի սպաս է դնում՝ միանալով Ծառուկյանի դեռ անհայտ կազմ ունեցող դաշինքին: Սա թվում է ամենահավանական տարբերակը, բայց հարվածի տակ է դնում Ծառուկյան դաշինքը, իսկ Ծառուկյանը գերադասում է այլընտրանք լինել, եւ արդեն լուրեր են շրջանառվում, որ համաձայնությունը չի կայացել:

4. Հովիկ Աբրահամյանը իր բոլոր ռեսուրսներով միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», ՀԴԿ դաշինքին, հայտարարում է, որ կիսում է նրանց մտահոգությունները ու պատրաստ է իշխանափոխության: Սա էլ հավանական տարբերակ է, բայց նույնպես խոցելի է դարձնում դաշինքը, որ զրկվում է մանեւրից եւ արդեն պիտի բացատրի ոչ միայն Սեյրան Օհանյանի, այլեւ Հովիկ Աբրահամյանի հանկարծակի ընդդիմադիրության պատճառները, բացատրի ու համոզի: 

5. Հովիկ Աբրահամյանը դառնում է բուֆեր, որ ընտրությունների նախօրեին միավորում է Ծառուկյանի եւ «Երրորդ հանրապետություն», «Համախմբում», ՀԴԿ դաշինքները՝ ստեղծելով, ինչպես առանձին-առանձին հայտարարել են, լայն համախմբում ու ծավալուն հակաիշխանական պլատֆորմ: Սա հեռագնա տարբերակ է, որ փոխում է ուժերի հավասարակշռությունը դաշտում, բայց հաջողության դեպքում բերում է իշխանության դեմքերի փոփոխություն, այլ ոչ համակարգային իշխանափոխություն:

6. Հովիկ Աբրահամյանը այս տարբերակների մեջ մեծ ընտրություն ունենալով՝ իրական ընտրություն չունի, ցանկացած դեպքում նախապատրաստում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ու իրեն այդ պարագայում մնում է ոչ թե վարչապետի ցանկալի, այլ նախագահի ձեւական պաշտոնը:

7. Հովիկ Աբրահամյանը իրոք էլ առերեւույթ մեծ ընտրություն ունենալով՝ համարյա ընտրություն չունի, որովհետեւ ՀՀԿ-ն ու ՀՀԿ նախագահը իրական սպառնալիքի դեպքում հեզաբարո չեն սպասելու հակառակ դարձած կողմի քայլերին՝ երկրորդ քաղաքական կրկեսի հեռանկարը շատ ռեալ է՝ այդ պլատֆորմում ընդգրկված բոլոր գործիչների համար, որ միասին ու առանձին-առանձին կարող են դառնալ քրեական գործերի հերոսներ ու մեղադրվել հակապետական հեղաշրջում կազմակերպելու մեջ՝ նախքան ընտրությունները: Սա անցանկալի, բայց անխուսափելի հեռանկար է՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի իշխանական լծակները, իշխանություն մնալու ցանկությունն ու հնարավորությունները:

Հ. Գ. Ու ի՞նչ: Նա գնաց մենա՞կ, թե՞, այնուամենայնիվ, հետը տանելու է ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ թեւի հավատարիմ զինակիցներին: ՀՀԿ-ին դա կլիներ մեծ նվեր, հատկապես եթե նրանց ԲՀԿ-ն ընդուներ՝ եւ միասին կլինեին, եւ նոր իմիջ կունենային»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular