ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք նման ենք հնդիկ ցեղերին, որոնք մանտրա են ասում և համարում են, որ իրադարձությունը տեղի ունեցավ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Նախընտրական այս ողջ իրարանցումը քաղաքակա՞ն գործընթաց է:

– Դժվարանում եմ ասել: Ավելի շատ նման է խմբակային խաղերի, երբ գաղափարական մոտեցումներ չկան: Եթե դրանք լինեին, խոշոր կալիբրի տարբեր գործիչներ այդքան արագ չէին տեղափոխվի մի կուսակցությունից մյուսը: Կարծում եմ` որպեսզի քաղաքական դաշտը ձևավորվի, այն պետք է ունենա յուրատեսակ տնտեսական բաղադրիչ և գաղափարական բաղադրիչ գոնե տնտեսության բնագավառում: Ազատական տնտեսության, սոցիալական հասարակության մասին բոլոր խոսքերն իրականում շատ հեռու են դրանց դասական ձևերից: Մենք մի քիչ նման ենք հնդիկ ցեղերին, որոնք մանտրա են ասում և համարում են, որ իրադարձությունը տեղի ունեցավ:

– Կառավարության ներկայացրած ծրագրում չկա՞ այն տեսլականը, թե մենք ինչ տնտեսություն ենք կառուցում:

– Երևի կա: Ես տնտեսագետ չեմ: Ես պարզ չափորոշիչներով եմ առաջնորդվում` որքանով է Հայաստանը ներդրումների առումով հետաքրքիր աշխարհի համար, որքանով է մեր բնակչությունը բարելավում իր կյանքը: Ես տեսնում եմ, որ ներդրումները չեն ավելանում, ես ենթադրում եմ, որ այն տնտեսական միջավայրը, որն ընտրել է Հայաստանը, լավ ապագա չի խոստանում: Անձամբ իմ և իմ շրջապատի օրինակով տեսնում եմ, որ սոցիալական վիճակը վատանում է: Ինձ համար սրանք են չափանիշները, տնտեսական բարդ սխեմաներից ես չեմ հասկանում:

– Ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ տարբեր կարկառուն դեմքեր դուրս են գալիս կուսակցություններից: ՀՀԿ–ն լքելու մասին արդեն հայտարարել են Հովիկ Աբրահամյանը, Մհեր Սեդրակյանը: ՀՀԿ–ն ինքնամաքրվո՞ւմ է, թե այս քայլերը կրկին պրագմատիկ հաշվարկի արդյունք են:

– Դժվարանում եմ ասել: Այստեղ անձնականացված մոտեցում եմ տեսնում` ես քեզ համար այսքան բան արեցի, կազմակերպեցի, այսքան մարդ բերեցի, իսկ դու այդքան անշնորհակալ գտնվեցիր և այլն: Գուցե սխալվում եմ, գուցե այնտեղ գլոբալ խաղեր են ընթանում: Բայց նայելով այդ մարդկանց դեմքին` չեմ ենթադրում, թե գլոբալ խաղերի ընդունակ են:

– Եթե մեծ հաշվով դիտարկենք, մեզ առաջիկայում ի՞նչ ընտրություններ են սպասվում: Այս գործընթացը մեզ ո՞ւր է տանում:

– Ես այնքան էլ կողմնակից չեմ լավ իշխանություն բառակապակցությանը: Ես կողմնակից եմ վերահսկելի իշխանություն արտահայտությանը: Պետք է այնպես անենք, որ մեր հասարակության և քաղաքականության մեջ գերիշխի բալանսը, վերահսկողությունը: Եթե մեկ ուժ է իր ձեռքում կուտակում բոլոր լծակները, նա դառնում է անվերահսկելի և անում է այն, ինչ անում էին բոլոր ուժերը, որոնք իշխանության գլուխ էին վերջին 25 տարում, ավելի ճիշտ` 70–80 տարում:

– Վերահսկելի հասարակությա՞ն կողմից, թե երբ կա ուժերի բաժանում քաղաքական դաշտում:

– Երկուսն էլ պետք է գործի: Եվ հասարակությունն իր ինստիտուտներով, և իհարկե, քաղաքական ուժերը: Չի կարող այնպես լինել, որ ընդդիմությանը որևէ դեր վերապահված չլինի կամ վերապահված լինի միայն քննադատողի դեր: Սա սխալ է: Քեզ տրված է հնարավորություն ղեկավարելու, ինձ տրված է հնարավորություն վերահսկելու: Այս մեխանիզմը կողմերի առջև դնում է որոշակի պատասխանատվություն, նաև զգաստացնում է նրանց:

– Ձեր խոսքից կարող եմ եզրակացնել, որ հասարակությունը չի կարողանում ազդել գործընթացների վրա: Նա այս ամենից դո՞ւրս է:

– Այստեղ հարցը հասարակության զարգացման աստիճանն է: Որոշակի մեծ զանգված սպասում է բարի թագավորի, ով կգա, կպատժի վատերին, կկերակրի մեզ, կստեղծի աշխատատեղեր, կբացի բոլոր գործարանները և այլն: Այս սպասելիքները շատ վտանգավոր են, որովհետև դրանք քեզ զրկում են քո երկրի տերը լինելու զգացողությունից: Բացի այդ, եթե մենք չենք գտնում լավ ղեկավար մեզ մոտ, նրան փնտրում ենք այլ երկրում: Բարեբախտաբար տեսնում եմ, որ հատկապես երիտասարդության մեջ ամրապնդվում է այդ գիտակցությունը, որ մենք ինքներս պետք է լուծենք մեր հարցերը:

– Իսկ թագավորին սպասելու մտածողությունը արդյո՞ք հիմք չհանդիսացավ, որ Գ. Ծառուկյանը նորից վերադարձավ քաղաքականություն:

– Կարծում եմ` այո: Ես չգիտեմ, նա ինչ է շահում վերադառնալով, բայց կարծում եմ` որպես իրական բարեգործ շատ բան կորցնում է, երբ քաղաքականացնում է իր անձը: Այն բարեգործները, ովքեր չեն զբաղվում քաղաքականությամբ, անկախ իրենց հայացքներից` շատ ավելի գերադասելի են: Հիշեք Մանթաշովին, Քըրքորյանին: Նրանք հաստատ ունեցել են քաղաքական նախասիրություններ, գուցե օգնել են ինչ–որ ուժերի, բայց պատմության մեջ մնացել են նախևառաջ որպես բարեգործներ: Բացի այդ, մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ կուսակցական շրջապատի մեծ մասը, որը աղոթում և աղերսում էր, որ Գ. Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, իրականում նայում էր միայն նրա գրպանին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular