ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկ օրում «Ազովստալում» 771 զինվոր է հանձնվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ազով» ազգայնական ստորաբաժանման ավելի քան 770 զինվոր է գերի հանձնվել անցած օրը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, ընդամենը զենքը վայր է դրել արդեն 1 730 մարդ: Մայիսի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Անցած օրը շրջափակված «Ազովստալ» մետաղագործական կոմբինատում գերի է հանձնվել «Ազով» ազգայնական ստորաբաժանման 771 զինվոր: Ընդամենը մայիսի 16-ից գերի է հանձնվել 1 730 զինվոր, այդ թվում 80 վիրավոր»,- ասել է Կոնաշենկովը: Ստացիոնար բուժման կարիք ունեցող բոլոր մարդիկ բժշկական օգնություն են ստանում Նովոազովսկի եւ Դոնեցկի բժշկական հիմնարկությոններում, ճշտել է նա:

Մայիսի 17-ին ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել էր «Ազովստալ» գործարանում շրջափակված ուկրաինացի զինառայողների գերի հանձնվել սկսելու մասին: Քաղաքի համար մարտերը շարունակվել են երկու ամիս եւ ավարտվել Ռուսաստանի եւ Դոնեցկի ուժերի հաղթանակով: Ապրիլի 21-ին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել հրաժարվել գործարանի գրոհումից եւ շրջափակել ձեռնարկությունը: Այդ պահին «Ազովստալում», ռուս զինվորականների տեղեկատվությամբ, մնացել էր ավելի քան 2 հազար մարդ՝ քաղաքի սկզբնական կայազորի մոտավորապես մեկ երրորդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular