ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել Ուկրաինային գրեթե 40 միլիարդ դոլարի չափով օգնությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի Սենատը մայիսի 19-ին հավանություն է տվել Ուկրաինային ու նրա դաշնակիցներին գրեթե 40 միլիարդ դոլար գումարի հատկացմանը որպես ֆինանսական օգնություն։ Bloomberg-ի հաղորդագրության համաձայն, քվեարկությունը դեռ ընթանում է, սակայն բավարար չափով սենատորներ արդեն արտահայտվել են օգնության փաթեթի հաստատման օգտին: Այժմ փաստաթուղթն ստորագրման համար կուղարկեն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին:

Մայիսի 17-ին սենատորների մեծամասնությունը կողմ էր արտահայտվել Ուկրաինային 39,8 միլիարդ դոլարի չափով օգնության փաթեթի քվեարկությանը: Ավելի վաղ հաղորդվել է, որ օրինագծի արագ ընդունմանը խոչընդոտել է ԱՄՆ-ի Քենտուկիի նահանգից հանրապետական սենատոր Ռենդ Փոլը:

«Եթե Ուկրաինային նման նվեր տրամադրվի, այդ երկրին մեր օգնության ընդհանուր ծավալը համեմատվում է Ռուսաստանի ռազմական բյուջեի հետ, այդ փողերը մեր ոտքերի տակ թափված չեն, մենք պետք է դրանք պարտք վերցնենք Չինաստանից, որպեսզի հետո ուղարկենք Ուկրաինային»,-մայիսին ավելի վաղ հայտարարել է սենատոր Փոլը, որի ելույթը հեռարձակել է С-SPAN հեռուստաալիքը: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագծին հավանություն է տվել անցած երեքշաբթի օրը՝ մայիսի 17-ին: Քվեարկության արդյունքների համաձայն, կողմ է արտահայտվել 368 կոնգրեսական, դեմ՝ 57-ը: Բոլոր օրենսդիրները, որոնք դեմ էին քվարկել օրինագծին, պատկանում են Հանրապետական կուսակցությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular