ՊՍԺ-ն պատրաստ է 70 միլիոն եվրո վճարել «Միլանի» հարձակվողի համար
ՍՊՈՐՏՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրված է իտալական «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով։ Փարիզյան ակումբը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 70 միլիոն եվրո, սակայն «Միլանը» ցանկանում է պահպանել ֆուտբոլիստին եւ կբանակցի միայն 100 միլիոն եվրոյի առաջարկի դեպքում, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։
Ռաֆայել Լեաուի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Նա ստանում է ընդամենը 1,5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ։ Միլանյան թիմը այժմ բանակցում է նրա հետ պայմանագրի երկարաձգման հարցով՝ առաջարկելով տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձ։
Այս մրցաշրջանում Ռաֆայել Լեաուն «Միլանի» հետ մասնակցել է 41 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։