ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում. Գերմանիայի կանցլեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ կլինի քննարկել խաղաղությունը միայն այն ժամանակ, երբ հասկանա, որ չի կարող կոտրել Ուկրաինայի պաշտպանությունը։ Այս մասին Zeit.de-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Միաժամանակ, ըստ Շոլցի, Գերմանիան չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք ՆԱՏՕ-ն կդարձնեն հակամարտող կողմ այս պատերազմում, բայց կշարունակի Ուկրաինային զենք տրամադրել։

Նա նաև հավելել է, որ «ՆԱՏՕ-ն երբեք այսքան միասնական չի եղել»:

«Մենք բոլորս ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում, Ուկրաինան պետք է գոյատևի»,- ասել է Շոլցը։

«Պուտինը դեռ հավատում է, որ կարող է թելադրված խաղաղություն, բայց նա սխալվում է: Թելադրված խաղաղություն չի լինի, քանի որ ո՛չ ուկրաինացիները, ո՛չ մենք դա չեն ընդունի: Միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահը հասկանա, որ չի կարող կոտրել Ուկրաինայի պաշտպանությունը, կարող է խաղաղություն լինել... Եվ այդ պատճառով մենք աջակցում ենք Ուկրաինային»,- եզրափակել է Շոլցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular