ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ցանկացել է պատուհանից մտնել հարևանուհուս տուն, մալուխը պոկվել է ու 12-րդ հարկից ցած է ընկել». շենքի բնակչուհին մանրամասներ է պատմում

ԻՐԱՎՈՒՆՔ

Արաբկիրի Երզնկյան փողոցի թիվ 1 շենքների բնակիչները Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ պատմեցին այսօր շենքի 12-րդ հարկից տղամարդու ընկնելու միջադեպի վերաբերյալ։

Հարևանները պատմեցին, որ գիշերը 04։00-04։30-ին անջատվել է շենքի ինտերնետն ու կաբելային հեռարձակումը: «Հարևանուհիս գնացել է արտերկիր՝ աղջիկների մոտ. և այդ տղամարդը, թերևս, փորձել է պատուհանից մտնել նրա տուն՝ գողություն անելու նպատակով: Գողը կախվել է ինտերնետի և վերելակի մալուխից, մալուխը պոկվել է և նա ընկել է ցած: Առավոտյան եկան ոստիկանները և ասացին՝ ձեր հարկից մարդ է ընկել, ես էլ զարմացա, պատկերացրեցի, որ դա գող կարող է լինել: Պարզվեց, որ նա ցանկացել է մտնել արտերկիր մեկնած հարևանուհուս տուն , սակայն չի կարողացել դուռը բացել լոմով, որոշել է դրսի պատուհանից մտնել: Մալուխներից կախվելով՝ բացել է պատուհանը, հանել ցանցը, բայց մալուխը պոկվել է և նա 12-րդ հարկից ընկել է»,-Tert.am-ի հետ զրույցում պատմեց հարևանուհին:  

Ըստ նրա՝ ոստիկանները դիմել են տանտիրոջ բարեկամին, ով բացել է դուռը, և պարզվել է, որ պատուհանը բացված է, բայց ոչ մի բան չեն տարել տանից: «Առավոտյան տղաս աշխատանքի գնալուց տեսել է, որ տղամարդն ընկած է աղբի կողքը»,- պատմեց հարևանուհին: 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ զննությամբ տղամարդու հագուստի գրպանում հայտնաբերվել է կտորից մեկ զույգ ձեռնոց, կրակայրիչ և փոքր լուսատու սարք, իսկ դիակի մոտ՝ պտուտակահան և ծխախոտի տուփ: Երզնկյան 1 շենքի 12-րդ հարկում՝ աստիճանավանդակի մոտ, հայտնաբերվել է նույն շենքի 45-րդ բնակարանի ննջասենյակի պատուհանի մաս կազմող ցանցը, ինչպես նաև պարզվել է, որ պատուհանի դրսի պատուհանագոգի մի մասի ձյան ծածկույթը բացակայում է:

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու ինքնությունը, մահվան հանգամանքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular