ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


18 մլն դրամ․ որքա՞ն է արժեցել «Եվրատեսիլ-2022»-ին մասնակցելու նպատակով 2 պատվիրակություն Թուրին ուղարկելը․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը 12-հոգանոց պատվիրակությամբ մայիսի 1-ին Իտալիա է մեկնել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին մասնակցելու նպատակով 2 պատվիրակություն Թուրին ուղարկելու համար Հանրայինի բյուջեից ծախսվել է մոտ 18 մլն դրամ: Այս գումարը ներառում է ճանապարհածախսը եւ հյուրանոցը: Հանրային հեռուստաընկերությունից, «Ժողովուրդ» օրաթերթին ի պատասխան, հայտնել են, թե այդ ծախսերն իրականացվել են ոչ թե հեռուստաընկերության բյուջետային միջոցներով, այլ եկամուտների հաշվին, սակայն դա նույն բյուջեի միջոցներն են ենթադրում:

Նշենք, որ Թուրին հենց մրցույթին մասնակցելու նպատակով պատվիրակությունը 7 անձից է բաղկացած եղել, սակայն մեզ տված պատասխանում նշվում է. «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նաեւ հրավեր էր ստացել Եվրոպական հեռարձակողներից միությունից դեկտեմբերին Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի կազմակերպչական մանրամասները քննարկելու եւ Թուրինում «Եվրատեսիլ»-ի անցկացման ընթացքին ծանոթանալու, շրջայց ունենալու նպատակով:

Այդ հրավերով մայիսի 9-ին Թուրին են մեկնել նաեւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, գործադիր տնօրենի տեղակալ-ֆինանսական տնօրեն Արարատ Հակոբյանը, գործադիր տնօրենի տեղակալ-գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, Արտաքին կապերի ծառայության ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ 2022» պատվիրակությունների ղեկավար Մարիաննա Ասլանյանը եւ «Մանկական Եվրատեսիլի» անվտանգության պատասխանատու Արմեն Մանուչարյանը»: Եվ, ահա, հենց այս մեծ պատվիրակության «իտալական վոյաժը» արժեցել է 18 մլն դրամ, որը վճարվել է հեռուստաընկերության բյուջեից:

Ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր. ձեր ապուպապերին էլ տարեք գործուղումների պետության հաշվին, քանի որ Հանրայինի բյուջեի առյուծի բաժինը տրամադրում է հենց կառավարությունը պետբյուջեից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular