ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ նոր աղետ է սպասվում, հարևանների բյուջեներն արագ աճում են, մեզ մոտ ժողովրդի հիմնական մասը զբաղված է խաղադրույք անելով. Հրանտ Բագրատյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2000-2017 թ-ը երկրում սովորաբար ծնվում էր 40 հազար երեխա, մահանում էր ՝ 25 հազար մարդ։ Վերջին երկու տարին ծնվում է 35 հազար երեխա, մահանում է 35 500 մարդ։ Վերջին հարյուր տարիների ընթացքում, առաջին անգամ է ,որ բնական աճը բացասական է։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ երկրի մշտական բնակչությունը պակասել է 12 000 մարդով։

Բագրատյանի գնահատմամբ՝ կան վիճակագրական թվեր, որ սահմռկեցուցիչ են։ Օրինակ՝ տարեկան ունենում ենք 15-17 հազար ամուսնություն, իսկ ամուսնալուծվում է 3000-3500-ը, այսինքն՝ 20 տոկոսը։

Ինչ վերաբերում է երկրում զբաղվածությանը վերաբերող պատկերին, ապա Բագրատյանը նշեց, որ  5 տարվա մեջ զբաղվածության թիվը  1 մլն 11 հազարից իջել է 993 հազարի։

«Սա այն դեպքում , երբ իշխող վարչակազմը հայտարարում է, թե գրանցված աշխատողներն ավելացել են։ Տասն անգամ բացատրեցինք, որ ձեր վիճակագրությունը ֆիքսում է, որ անընդհատ զբաղվածների թիվը պակասում է։ Մեզ ասում են՝ գործազուրկների թիվը պակասում է։ Ժողովուրդ ջան գործազուրկների թիվը պակասում է ոչ թե , որ աշխատողներն են ավելացել, այլ նախկինում գործազուրկ եղած մարդիկ թողել ու գնացել են երկրից»,- ասաց Բագրատյանը։

Անդրադառնալով գնաճին, Բագրատյանն ընդգծեց, որ 2018-2021թ-ը եղել է  12,7 տոկոս գնաճ։Մինչդեռ, 2013-17 թթ-ին արձանագրվել է 6,3 տոկոս։

«Մենք այսպիսի խայտառակ վիճակ երբեք չենք ունեցել։ Տնտեսությունը  չորս տարում աճել է 11 տոկոս։Իշխող վարչախումբը եկել և խոսք էր տվել, որ տարեկան 7-9 տոկոս աճ։ Այսինքն ՝ իրենք կատարել են խոսումի ¼-րդ մասը։ Բա սա ձախողում չէ՞։ Սակայն սարսափելին այն է, որ մեր հարևանները՝ վրացիներն ու ադրբեջանցիները, Թուրքիայի ու Իրանի մասին չեմ խոսում, աճում են ավելի արագ։ Նրանց բյուջեներն արդեն անհամեմատելի են մեր հնարավորությունների հետ։ Իսկ սա նշանակում է, որ մեզ նոր աղետ է սպասվում։ Չի կարելի երկրագնդի երեսին չզարգանալ, մնալ թարախապալար»,- հավելեց նա։

Մանրամասնելով, թե չորս տարվա ընթացքում արձանգրած 11 տոկոս  տնտեսական աճը ինչի հաշվին է եղել, Բագրատյանը նշեց․

«11 տոկոս աճի առյուծի բաժինը ՝ խաղերն են, զվարճությունները, որը կրկնապատվել է և հանքարդյունաբերությունն է՝ 20 տոկոսից հասել է 26-ի։ Այսինքն՝ եկել ես խաղերն ես տարածում։ Ոչ ոք չի զբաղվում արտադրությամբ, շինարարությամբ։ Ժողովրդի հիմնական մասը ամբողջ օրը զբաղված է խաղաղդրուքներ կատարելով։ Երկրորդ բանը որ արել են, գնել են շատ էսքկավատորներ և հանքեր է որ քանդում են»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular