ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն Մեծ Բրիտանիային մեղադրել է «իր ներքին գործերին միջամտելու» մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Բաքվում ցույցը բռնի կերպով ցրելու և ցուցարարներին բերման ենթարկելու մասին բրիտանական դեսպանատան տեղեկատվությունը։ ՆԳՆ-ն հայտարարել է, թե «անընդունելի է համարում կեղծ տեղեկատվության տարածումը և այն համարում է անհիմն միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին»։

Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել Մեծ Բրիտանիայի դեսպանատանն ընդունել սխալը և հերքել տարածված հայտարարությունը։

«Մենք հուսով ենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կխուսափի արհեստական ​​քաղաքական խոչընդոտներ ստեղծելու փորձերից և կիրականացնի գործողություններ, որոնք կծառայեն երկու երկրների միջև համագործակցությանն ու անկեղծ երկխոսությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular