ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայից և Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել է 1,3 միլիոնը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավելի քան 1,3 միլիոն մարդ էժամանել Ռուսաստան Ուկրաինայից եւ Դոնբասից, ՏԱՍՍ-ին հայտնել է ուժային կառույցների մի աղբյուր։

«Երկուշաբթի օրվա առավոտվա դրությամբ ՌԴ-ի հետ սահմանը հատել է ավելի քան 1,3 միլիոն մարդ, ներառյալ 223 հազար երեխա: Նրանց մեծ մասը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ժամանածների թվից գրեթե 34 հազար մարդ գտնվում է ժամանակավոր տեղավորման 528 կետերում: Մնացածները տեղավորվել են ազգականների մոտ եւ մասնավոր կարգով: Նյութական օգնություն ցույց տալու(10 հազար ռուբլու չափով)՝ ժամանողների դիմումներով վճարվել է ընդհանուր առմամբ 2,4 միլիարդ ռուբլի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular