ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը քաղաքականության շարունակությունն է, պատերազմում զինված ուժերի կամ ռազմականացված կառույցների դերակատարումը 12–15 % է․ Տիրան Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շատ հաճախ ասում են՝ պատերազմը զինված ուժերի խնդիրն է, բայց պատերազմը քաղաքականության շարունակությունն է ռազմական ճանապարհով։

Այս մասին անվտանգության թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարել է ԳՇ շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Քաղաքականությունն ինչպես իր ընթացքը վերցնում է, հետագայում էլ պատերազմը վարող ուժերն են այդ ընթացքը տանում, պատերազմում զինված ուժերի կամ ռազմականացված կառույցների դերակատարումը 12–15 % է ընդամենը։ Այստեղ անդրադառնալ զինված ուժերին, առանց անդրադառնալու մյուս աջակից կամ օժանդակող ուժերին, թե ինչպես են իրենց խնդիրները կատարում, կամ կառավարման համակարգը ինչպես է դա կատարում,այդքան էլ ճիշտ չի լինի։ Իսկ զինված ուժերը այսօր էլ ի զորու է այն ձևով լուծել խնդիրները, ինչ ձևով դրանք սահմանվում և դրվում են։ Միայն մի բան պետք է հաշվի առնել, որ խնդիրն առաջադրելուց առաջ, առաջադրողը կամ պատասխանատուն պետք է հասկանա, ում առաջադրում է այդ խնդիրը, կարող է այդ կերպ իրականացնել, թե ոչ։ Կրկնեմ, այս իրավիճակում  լայնածավալ պատերազմի մեջ մտնելն անհեթերությոն է, այս առումով էլ պետք է նոր ռազմավարություն մտածել։ Իսկ տեղային, առանձին մասով զինված ուժերը կարող  է լուծել իր առաջ դրած խնդիրները»,–ասաց Տիրան Խաչատրյանը։

Ըստ նրա՝ այսօրվա իշխանությունը, կարծես թե անվտանգային ռազմավարություն մշակել է, բայց դա ի՞նչ ռազմավարություն է, երբ դրա գործիքակազմը կյանքի կորող մասնագետների կարծիքը ներառված չէ․« Սրա հիմնական պատճառն այն է, որ ովքեր դրանով զբաղվել են՝ դրա մասնագետները չեն, կամ օդից վերցրել են ինչ-որ բաներ, չկա այնպիսի տարածաշրջան կամ այնպիսի մի տերություն, որտեղ այնպիսի իրավիճակ ստեղծված լինի, ինչպես մեզ մոտ։ Ուստի այս-կամ այն մոդելով այստեղ ղեկավարվելը սխալ է։ Ինչով անել, վերանայել նյութտեխնիկական բազան, անձնակազմը, որն ամենակարևորն է , ֆինանսները, վերջին հաշվով պետք է հասկանանք, որ իրադրություն է փոխվել և ուսուցման այն ծրագրերը, որոնք նախկինում են գործել, պետք է վերանայվեն, արդյո՞ք վերանայվել են՝ ոչ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular