Մոսկվան ռազմական հատուկ գործողության սկզբում նշված նպատակներից ոչ մեկին չի հասել. Գերմանիայի կանցլեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ չի տեսնել, որ Մոսկվան ցանկություն ունի փոխել իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։
«Ոչ», - ասել է Շոլցը t-online լրատվական պորտալի հրապարակած հարցազրույցում՝ պատասխանելով, թե արդյոք նա նկատե՞լ է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխություն: Կանցլերի խոսքով՝ Մոսկվան ռազմական հատուկ գործողության «սկզբում նշված նպատակներից ոչ մեկին չի հասել»:
Բացի այդ, նա հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն ոչ թե դուրս է եկել, այլ նույնիսկ մեծացրել է իր ուժերը արևելյան թևում»։ Նրա կարծիքով, Հյուսիսատլանտյան դաշինքն էլ ավելի կամրապնդվի, երբ դրան միանան Ֆինլանդիան և Շվեդիան։
Գերմանիայի կանցլերը նաև ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու միակ ճանապարհը Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի կնքումն է։
«Ինչ-որ պահի Ռուսաստանը պետք է հասկանա, որ պատժամիջոցներն ի վերջո չեղարկելու միակ հավանական հնարավորությունը Ուկրաինայի հետ համաձայնությունն է, և դա չի կարող թելադրված խաղաղություն լինել»,- ասել է Շոլցը։