ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 14)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Վրաստան՝ Տամարոբա (Թամար թագուհու հիշատակի օր), Իսրայել՝ Անկախության օր, Իրան՝ Հակածխախոտային պայքարի օր, Լիբերիա՝ Ինտեգրացիայի օր, Ֆիլիպիններ՝ Սահմանադրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1884-վախճանվել է դերասանուհի Աստղիկը (Ամպեր Գանթարճյան)։

1907-ծնվել է հայ նշանավոր խմբավար Միքայել Թավրիզյանը։

1923- ծնվել է ուկրաինահայ խորհրդային կինոօպերատոր և ռեժիսոր Սուրեն Շահբազյանը։

1940-ծնվել է լրագրող, հաղորդավար և հրապարակախոս Ռոբերտ Մավիսակալյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կամբոջայի հետ։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անտիգուայի և Բարբուդայի հետ։

 -ստեղծվել է ԱՊՀ տնտեսական միությունը։

2001- Կառավարական որոշմամբ վերացվել է ծննդօգնության ժամանակ բժշկական սպասարկման համար համավճարի համակարգը:

2004-տասնօրյա ընդմիջումից հետո Հայաստանի միացյալ ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել Մատենադարանի մոտ՝ կոչ անելով ավելի մեծ թվով մարդկանց մասնակցել հանրահավաքներին:

2008-ըստ Business Software Alliance կազմակերպության հրապարակված զեկույցի` Հայաստանը գլխավորել է աշխարհի այն երկրների ցուցակը, որտեղ մեծ տարածում ունեն համակարգչային ապօրինի ծրագրերը։

2010-Հայաստանի բոլոր թանգարաններում անց է կացվել «Բաց դռների օր»: Թանգարանները ամբողջ օրվա ընթացքում գործել են անվճար և բաց են եղել մինչև կեսգիշեր:

2013-Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել շփման գծի մերձճակատային հատվածում:

2015-«Նաիրիտ»-ի հարյուրավոր աշխատակիցներ նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց մեկուկես տարվա չվճարված աշխատավարձը։

2018-Լոռու մարզի մի շարք գյուղերի բնակիչներ մոտ կես ժամ փակ են պահել Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհը՝ այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով կաթի մթերման ցածր գներից:

- Երևանի քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ  վաղ առավոտյան մեքենաներով փակել են Երևանի քաղաքապետարանին հարող Արգիշտի փողոցը։

2020- ելնելով կորոնավիրուսային համաճարակի տեմպերից՝ Կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1147-երկրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Կոնրադը և գերմանացի խաչակիրները լքել են Ռեգենսբուրգը։

1316-ծնվել է Գերմանիայի թագավոր և Սուրբ Հռոմեական կայսրության իմպերատոր Կարլ 4-րդը։

1553-ծնվել է ֆրանսիայի  թագուհի Մարգարիտա դը Վալուան, որը ավելի շատ հայտնի է Մարգո թագուհի անվանումով։

1607-անգլիացիները հիմնել են իրենց առաջին մշտական բնակավայրը նոր երկրում ՝ Դեյմսմուտը։

1610-Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդի սպանությունից հետո գահ է բարձրացել 9-ամյա Լյուդովիկոս 14-րդը։

1771-ծնվել է անգլիացի սոցիալիստ-ուտոպիստ Ռոբերտ Օուենը։

1796-անգլիացի վիրաբույժ էդվարդ Ջենները  իրականացրել է առաջին հաջողված վակցինացիան ծաղիկ հիվանդության դեմ 8-ամյա Դեյմս Ֆիպպսիին։

1836-ծնվել է գերմանացի շախմատիստ, աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցը։

1869-հիմնադրվել է ղազախական Ակտյուբինսկ քաղաքը։

1878- Ամերիկա գաղթած անգլիացի Ռոբերտ Չեզբոյի կողմից արտոնագրվել է վազելինը։

1908-աշխարհում առաջին ուղևորային աէրոպլանի օդաչու Ուիլբեր Ռայտը իր հետ թռիչքի է վերցրել Չարլզ Ֆրենսիսին և իրականացրել է թռիչք 600 մետր տարածությամբ, որը տևել է 28,6 վայրկյան։

1920-ՌՍՖՍՀ-ի կառավարությունը ճանաչել է Հեռավոր Արևելյան Հանրապետությունը։

1941-գերմանացի նացիստների կողմից Փարիզում ձերբակալվել են 3 600 հրեաներ։

1948-հռչակվել է Իսրայել պետության անկախությունը։

1955-Վարշավայում Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, ԳԴՀ-ն, Լեհաստանը, Ռումինիան, Չեխոսլովակիան և ԽՍՀՄ-ը ստորագրել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը։

1975-Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբը առաջին անգամ դարձել է Գավաթակիրների գավաթակիր։

1984-ծնվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկենբերգը։

1993-Լիտվան, Սլովենիան և էստոնիան դարձել են Եվրոխորհրդի անդամներ։

2009-տիեզերք է ուղարկվել բրիտանացի աստղագետ Ուիլյամ Գերշելի անունով կոչված Գերշել աստղադիտակը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular