ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը վտանգավոր է․ Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ վտանգավոր է համարում Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը։

Դուշանբեում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո Լավրովը նշել է․ «Պետք է հաշվի առնել, որ ԵՄ-ն կառուցողական և տնտեսական հարթակից վերածվել է ռազմատենչ խաղացողի։ Եվրամիությունը շարժվում է ՆԱՏՕ-ի հետքերով»։

Նրա խոսքով՝ հակառակ Ուկրաինայի ղեկավարության հրապարակային հայտարարություններին՝ Մոսկվայի հետ շփումներում Կիևը պատրաստակամություն է հայտնում ընդունելու երկրի ոչ դաշինքային և չեզոք կարգավիճակը՝ համապատասխան երաշխիքներ ստանալու դեպքում։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է նաև, որ Մոսկվան և ՀԱՊԿ գործընկերները դեմ են Ուկրաինայում իրավիճակի ֆոնին Արևմուտքի միակողմանի գործողություններին, որոնք ուղղված են առևտրային և լոգիստիկ կապերի ոչնչացմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular