ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները կլոր շրջափակել են՝ երեք տեղով կանգնած են. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում. Ուղիղ մեկ տարի առաջ՝ մայիսի 12-ին, ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք՝ առաջացավ Գորիսից ուղիղ գծով մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Սեւ լճի ուղղությամբ եւ փաստացի վերահսկողություն հաստատեց լճի շրջակայքում՝ գրեթե ամբողջությամբ օղակելով այն։ Google Earth-ում թարմացված արբանյակային լուսանկարներում երեւում է, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հաստատվել ու ենթակառուցվածքներ են կառուցել այդ օրերին գրաված տարածքներում։

Մասնավորապես, ադրբեջանցիները Սեւ լճի շուրջ դիրքեր եւ ճանապարհներ են կառուցել։ Դեռ անցած տարվա մայիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում նշել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Սեւ լճի տեղանքում եւ հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կմ, եւ հայտարարել էր, որ պետք է անհապաղ հեռանան այդ տարածքից։ Սակայն ուղիղ մեկ տարի է անցել, իսկ իրավիճակը Սեւ լճի տարածքում շարունակում է նույնը մնալ։

Խոզնավար համայնքի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին եւ հարցին, թե մեկ տարվա ընթացքում հակառակորդը շա՞տ է անհանգստություն պատճառել, նշեց․ «Անհանգստությունն այն է, որ մեր տարածքում եկել են, նստել՝ ո՛չ անասնապահությամբ ենք կարողանում զբաղվել, ո՛չ դաշտային գործեր անել։ Մեզ խեղդած պահում են։ Նույն իրավիճակն է, էլի։ Դա Հայաստանի տարածքն է, ես սաղ կյանքս այդ սարերում եմ մեծացել, չգիտե՞մ այդ տարածքը։ Այն ժամանակ (2021-ին) բռնի կերպով ներխուժել են, հետ էլ չեն գնացել, էդպես էլ մնացել են։ Առաջին ընթացքում մի որոշ ժամանակով առաջ են եկել, հետո հետ ենք տվել, հիմա նախկին դիրքերում են կանգնած»։

Նախկին համայնքապետի խոսքով՝ ադրբեջանցիները հեկտարներով արոտավայրեր են իրենցով արել․ «Մեր վարչական տարածքից, Վերիշենի տարածքից չեմ հաշվում, մերից 80-90 հեկտար խոտհարք է, 250 հեկտար արոտավայրեր, չհաշված՝ մեր ջրերի ակունքի վրա նստած են։ Մարդիկ անասնապահությամբ էին զբաղվում, օրինակ, ես շատ անասուններ եմ ունեցել, բայց մի հատ չունեմ այսօրվա դրությամբ․ խոտ չկա, արոտավայրեր չկան, այն ժամանակ ազատագրված տարածքներում արածացնում էր ժողովուրդը, բայց հիմա փակված է, էլ ի՞նչ արոտավայր, 400 հեկտար արոտավայր է մնացել։ Հիմա մարդիկ մի քիչ հող են մշակում՝ կարտոֆիլ է, լոբի։ Աշխատանք էլ չկա, կլոր շրջափակած են, երեք տեղով կանգնած են»։ Նա նշեց, որ սահմանից մինչեւ Խոզնավար 300 մետր է, գյուղի կենտրոնից՝ 600 մետր․ «Առավոտը ելնում ենք, ասում ենք՝ լավ է, արթնացանք, թուրքը ե՞րբ է մեզ հետ լավ եղել, որ հիմա լավ լինի»։ Գրիգորյանի խոսքով՝ այս մեկ տարվա ընթացքում գյուղից բավականին մարդ է հեռացել, եւ հիմնականում արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն․ «Բա էս երեխեքը մոտներս վազվզում են, ասում ենք՝ իրենց վիճակն ի՞նչ է լինելու։ Կոռնիձորով, Արավուսով կանգնած են»։ Նա նաեւ նշեց, որ կրակոցները պարբերական չեն, եթե լինում էլ են, ապա հակառակորդի՝ ուսումնական վարժանքներ անելու արդյունքում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular